Նիկոլը չի դիմադրում Ալիևին, ուստի մենք պիտի դիմադրենք Նիկոլին. Արմեն Աշոտյան

Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Նարեկ Նիկողոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Դավաճանը գնացել է Տավուշ և խոսում է նրանից, որ իրենց տները պետք է հանձնի թուրքին, ի՞նչ է լինելու, Աշոտյան ջան»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է.

«Շատ հաճախ և արդարացիորեն նշվում է, որ Նիկոլը չի դիմադրում Ալիևին և հերթով կատարում է նրա բոլոր պահանջները։ Աքսիոմ է, քանի կա Նիկոլը, այս գործընթացը երբեք կանգ չի առնելու։ Սակայն նույնքան ճշմարիտ է նաև այն դառը իրականությունը, որ կատարվեց  հենց հայ ժողովրդի հետ. եթե Նիկոլը հլու-հնազանդ կատարում է Ալիևի վերջնագրերը, ապա հայ ժողովուրդն էլ, մի քիչ փնթփնթալով, կատարում կամ հնազանդվում է Նիկոլի ծրագրերին։

Պարզ է, Փաշինյանն Ադրբեջանի նախագահին դիմադրել չի ուզում և չի կարող։ Իսկ մե՞նք։ Արդյո՞ք որպես ժողովուրդ՝ մենք նույնպես չունենք դիմադրության ցանկություն և ներուժ։ Որովհետև ստեղծված իրավիճակում Տավուշի 4 գյուղերը հերթական զոհը կդառնան, որոնց, եթե սկզբունքային իրավիճակով չփոխենք, անխուսափելիորեն կհետևեն նոր կորուստներ։ Ասածս շատ հստակ է. Նիկոլը չի դիմադրում Ալիևին, ուստի մենք պիտի դիմադրենք Նիկոլին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031