Թուրքիայի ժանդարմեիայի գլխավոր վարչության 2023-ի զեկույցի համաձայն՝ երկրում հանցագործությունների մեջ ներքաշված երեխաների թիվն աճել է:
Այս երկրում ապրում է մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, մեր երեխաները։ Մենք իրավունք չունենք հերթական էքսպերիմենտի զոհը դառնալու։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հիմնական դրույթները և հաշվետվության վերաբերյալ արված առավել էական եզրահանգումները.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ալ Ջազիրա»-ն գրել է․ «Իրանը չեզոքացրել է ԱՄՆ պատժամիջոցները՝ ռեկորդային ծավալով գազ և նավթ արտահանելով»։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկող ՆԱՏՕ-ի անդամ երկրի և Ռուսաստանի միջև առճակատումն անխուսափելի կլինի։
Իսրայելը արգելել է Հորդանան գետի գրավյալ արևմտյան ափից հազարավոր քրիստոնյաների մուտքը Երուսաղեմ, որոնք ցանկանում էին մասնակցել Ծաղկազարդի տոնակատարությանը, հաղորդում է WAFA լրատվական գործակալությունը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման սպառնալիք էր հայտարարվել։
Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով զինված, ոստիկանության շենք մտնելու փորձ արած քաղաքացիներից մեկը Ստեփան Հովակիմյանն է։
Պահպանողական հանրապետականները զայրացած են Ներկայացուցիչների պալատի կողմից ֆինանսական օրինագծի ընդունման կապակցությամբ, որը սպառնում է խոսնակ Մայք Ջոնսոնի դիրքերին:
2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարների տար անցումից եկամուտն աճել է։ Համաձայն համախմբված բյուջեի եկամուտների՝ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին տարանցումից Վրաստանը ստացվել է 27 մլն 190 հազար 864 լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 24 մլն 011 հազար 352 լարի։
4 հատ լավ հասած, բայց ձիգ լոլիկների գլխամասը կտրեք: Լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 2-3 րոպե:
Պատմության ընթացքում գիտության հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին խոսելիս պետք է տարբերակում կատարել արևմտյան երկրներում Կաթոլիկ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումների վերաբերյալ: Ի տարբերություն արևմտաեվրոպական երկրներում Եկեղեցու և գիտության բնագավառի միջև առկա լարվածության` հայ իրականության մեջ մեր Սուրբ Եկեղեցին է հանդիսացել նաև գիտության օրրանը:
Լոնդոնում գործող «Euromonitor International» շուկայի հետազոտական ընկերությունն ուսումնասիրություն է անցկացրել և հրապարակել աշխարհի 100 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը։
Քթի խցանվածությունից արագ ազատվելու համար հարկավոր է ավելի շատ հեղուկներ խմել և լավ քրտնել: Մանկաբույժ Սվետլանա Բուդանցևան «Իզվեստիա»-ի հետ զրույցում անվանել է նման խնդրից արագ ազատվելու այս և մի քանի այլ անվտանգ միջոցներ։
Անցած տարի կառավարությունը՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, չկարողացավ կատարել բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանը, որքան էլ տարեվերջին գնացին հարկատուների նկատմամբ աննախադեպ ճնշումների՝ լրացուցիչ հարկեր գանձելու համար։ Ամանորի նախօրյակին ՊԵԿ-ի աշխատակիցները, դռնեդուռ ընկած՝ մասսայաբար ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգումներ էին իրականացնում և հսկիչ գնումներ կատարում, «բարեկամաբար խնդրում», իսկ չենթարկվողին պարտադրում էին առաջանցիկ վճարել ներմուծման ԱԱՀ-ն։
Անցյալ տարի՝ 2023 թվականին, Վրաստանի տնտեսությունն աճել է 10,1 տոկոսով։ Նախնական տվյալները հրապարակում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Այս մասին «Տասս»-ի փախանցմամբ ասվում է կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տիեզերական եղանակի մոնիտորինգի տվյալների մեջ:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի նկատառում՝ ռեժիմի կողմից իրականացվող ռեպրեսիաների և դրանց ենթարկվող անձանց իրավապաշտպանական աջակցություն ցուցաբերելու մասին՝
Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի ռուսական հրթիռի՝ Լեհաստանի օդային տարածքում հայտնվելու համար, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիրակի լույս մարտի 24-ի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը և այնտեղ մնացել 39 վայրկյան։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մոսկվայի Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորած էր համարվում։ Նա ամուսնու հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին։ Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսնական զույգը զոհվել է ահաբեկչության ժամանակ, հայտնում է Regnum-ը։
Հանրային հետաքրքրությունը, որն ուժեղացնում է այս բուռն ակնկալիքը, արմատավորված է հասարակական խոր զգացումով, որը դիտարկում է ներքին և արտաքին թշնամիների դեմ ազգային-ազատագրական պայքար սկսելու ցանկացած հնարավորություն: Սա հույս է ներշնչում, որ կարծես վերածնվել է հայ ժողովրդի բազմադարյա ցանկությունն ու կամքը՝ գտնելու իր մեջ այն ուժը, որն անհրաժեշտ է սեփական ինքնությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու առումով, Արևմուտքը մինչև հիմա, քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, լոկալ վերաբերմունք է դրսևորել Հայաստանի իշխանությունների ու նրանց գործողությունների նկատմամբ։ Իմանալով, որ իշխանությունների գիտությամբ Հայաստանի միջոցով մեծածավալ մատակարարումներ են իրականացվում պատժամիջոցների տակ գտնվող ռուսական շուկա, աչք է փակել դրա վրա։
Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. Այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված «Սալոմե»ն վերադարձել է ցուցասրահ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցնող «լարված» օրվա մասին մի բան էլ կասեմ. տարբեր «ծռախառն» «եղբայրությունների» «հայրենասիրության» միակ մոտիվը Փաշինյանի առաջիկա ռեպրեսիաները լեգիտիմացնելն է:
Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը կազմել է 32,226 հազար,իսկ վիրավորներինը՝ ավելի քան 74,5 հազար։