
ՄԱԿ-ի չափանիշներով` Թուրքիան համարվում է շատ ծեր բնակչություն ունեցող երկիր

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է բնակչության հիմադրամի տվյալները, ըստ որոնց՝ Եվրոպան տարեց բնակչությամբ ամենաբարձր ցուցանիշ (19%) ունեցող մայրցամաքն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով Թուրքիային՝ նշվում է, որ այդ երկրի բնակչության դեմոգրաֆիական կազմը շարունակում է ծերանալ։ Անցած տարեվերջի դրությամբ՝ Թուրքիայում 65 և ավելի բարձր տարիքային խմբի բնակչությունը կազմել է 8 մլն 722․000։ Նման ցուցանիշով տարեց բնակչության հարաբերակցությունը ընդհանուր բնակչության մեջ աճել է 10.2%։
Սա առաջին անգամն է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ, որ ծերացող բնակչության տոկոսային ինդեքսը դարձել է երկնիշ թիվ։
Ըստ այդմ՝ Թուրքիան ՄԱԿ-ի չափանիշներով դասակարգվել է որպես «շատ ծեր բնակչություն ունեցող երկիր»: Նշվում է, որ արդեն 2030-ին Թուրքիայի տարեց բնակչության հարաբերակցությունը ընդհանուր բնակչության հետ կկազմի 12.9%, 2040-ին՝ 16.3%, իսկ 2060-ին՝ 22.6%։