Փաշինյանական կոռուպցիայի, թալանի մասին խոսում են նաև դրսում՝ FREEDOM HOUSE-ը, THE ECONOMIST-ը, Heritage հիմնադրամը. Արմեն Աշոտյան

Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Անի Վարդանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Հարցս, կարող է, տեղին չէ, բայց ամենուր կոռուպցիա է, այն մարդը, ով Ձեզ մեղադրում էր թալանի և կոռուպցիայի մեջ, տասնապատիկ ավելի անգամ թաթախված է դրա մեջ։ Ինչի՞ ժողովուրդը նրան չի քարկոծում և մատի փաթաթան չի սարքում»։

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Եթե առաջ կոռուպցիոն չափերը նպատակային և ագրեսիվ քարոզչությամբ գերան էին  դարձնում, ապա հիմա կոռուպցիոն գերանները փորձում են սղցնել չոփի տեղ։ Իսկ իրական կոռուպցիան Փաշինյանի օրոք և իր թիմում ծաղկել է այն աստիճանի, որ աղաղակող փաստերը տեղ են գտնում ոչ միայն տեղական մամուլի հրապարակումներում, ոչ միայն բերնեբերան փոխանցվող կենցաղային զրույցներում, այլև միջազգային զեկույցներում։ Հայաստանյան ներկայիս կոռուպցիայի մասին խոսում են FREEDOM HOUSE-ը, THE ECONOMIST-ը, Heritage հիմնադրամը։ Իսկ հակակոռուպցիոն պայքարն արտահայտվում է կա՛մ ընդդիմադիրների վրա իջնող քաղաքական մտրակի տեսքով, կա՛մ սեփական բանդայի ականջները ձգելու դաստիարակչական ակցիաներով։

Կոռուպցիայի աղաղակող չափերի մասին է վկայում մեկ անձից իրականացվող պետական գնումների ծավալը, որը, ըստ որոշ գնահատականների, հասել է մոտ 8 մլրդ դոլարի։

Առանձին թեմա են քաղաքական կոռուպցիան, ծանոթ-բարեկամների համատարած նշանակումները պետական պաշտոններին, դատական համակարգի կախյալ և քաղաքականացված վիճակը։ Երկրում այնպիսի խորքային ճգնաժամ է, որ, կարելի է ասել, ժողովրդի աչքին ավելի շատ են երևում այլ խնդիրներ, ներառյալ՝ անվտանգությունը, քան փաշինյանական թայֆայի կողոպուտը»։

Տեսանյութեր

Լրահոս