Ինչի՞ մասին էր Պուտինի ուղերձը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչի՞ մասին էր Պուտինի ուղերձը, իհարկե, ըստ իս։ Կարծում եմ, ուղերձն այն մասին էր, որ չնայած ահաբեկությանը, Ռուսաստանը չի դիմելու կտրուկ գործողությունների եւ շարունակելու է աստիճանական ավելացման մարտավարությունը։

Ըստ իս, պատճառը հետեւյալն է. առիթ ունեցել եմ ասելու, որ ուկրաինական պոլիգոնում ընթանում է կառավարվող պատերազմ։ Դրա վկայությունները շատ են։ Պուտինը համարում է, որ խախտելով պատերազմի վարման եւ ծավալման տրամաբանությունը, կարճաժամկետ էֆեկտ կարող է ստանալ, բայց երկարաժամկետում չի լինի շահող։

Նկատենք, աստիճանականության պայմանավորվածությունը չի խախտում նաեւ ԱՄՆ։

Իսկ պատերազմի վարման ընդհանուր կանոնների շուրջ պայմանավորվածությունները թերեւս ձեռք են բերվել դրան նախորդած ամերիկա-ռուսական վեցամսյա բանակցության ընթացքում, նախագահների, արտգործնախարարների, հատուկ ծառայությունների եւ այլ պաշտոնյաների մակարդակով»։

Տեսանյութեր

Լրահոս