«Նարեկին ու Վազգենին կալանավորելը չորրորդ իշխանության դեմ բռնապետական պահվածք է». Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկին ու Վազգենին երկու ամսով ձերբակալելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատ խոսքի, ժամանակակից լրատվական այս ձեւի դեմ ոտնձգություն, փոդքաստերը այլ բան չեն, քան 21-րդ դարի լրատվություն-վերլուծություն, ճիշտ այնպես, ինչպես բլոգերությունը։
Այսօր լրագրողի, լրատվամիջոցի սահմանները արդիականացվել են, դարձել այլ եւ ավելի դինամիկ։ Ուստի տղաներին այդպես բռնի ուժ գործադրելով, վայրենու պես/Նարեկի դեպքում/ գետնին գցելը, բռնելը եւ ապա, իբր դատարանի որոշմամբ երկու ամիս փակի տակ պահելը այլ բան չէ, եթե ոչ ազատ խոսքի, ազատ մտքի, ի վերջո, չորրորդ իշխանության դեմ բռնապետական պահվածք։ Դատապարտում եմ եւ պահանջում տղերքին ազատ արձակել։
Եթե՝ ոչ, թող իրենց ֆրինյուզերով դերասան կա, էլ չգիտեմ՝ ով կա, անգամ՝ պաշտոնյա եւ լրատվամիջոցի վայ-ղեկավարներ կան, որ առավոտից-իրիկուն հանրային, հարկատուների հաշվին վարձատրվելով ընդդիմադիրների, այլախոհների եւ իշխանությանը քննադատող անձանց հանդեպ զզվելի լեքսիկոն են գործածում եւ ոչ միայն անպատիժ չեն մնում, այլեւ՝ պարգեւատրվում են չաղանում։
Վստահ եմ, ոչ մի հ/կ այս ամենը չի դատապարտելու, ուլի պես լուռ կմնան ու հեզ։
Իսկ ավելի ռեալ է, սրանց վերջապես հեռացնելը, երկրին ազատագրելը եւ մաքրելը․․․ Ինչը, ցավոք, մեռա ասելով․․․»։