«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ պայմանավորված եղանակային պայմաններով` նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։
«Ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձի զգալի մասը պահվում է». Գեղամ Մանուկյան
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
77 ուղեւորներով մարդատար նավը խորտակվել է Ինդոնեզիայի արեւելյան ափերի մոտ: Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ազգային որոնողա-փրկարարական վարչության ներկայացուցչին, 13 մարդ անհայտ կորել է։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից):
Ստացվում է, որ ենիչերիների կորպուսի վերացումից երկու հարյուր տարի էլ անց կոլլեկտիվ ստրկությունը հնարավոր է՝ ավելին, այն «դատաիրավական» բարեփոխումների ճոռոմ անվան տակ, միջազգային դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ, վարպետորեն իրականացվել է «հաղթանակած ժողովրդավարության» թագավորությունում։
«Իշխանությունը մի օր ասելու է՝ եթե այսպես չանեիք, ապա ստիպված Երևանը պետք է տայինք». Քրիստինե Վարդանյան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Աննա Խաչիկի Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի և հոթ դոգի) արտադրությունում:
Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Նորվեգիան էր, երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ն Օսլո քաղաքում։ Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589 աշակերտ, որոնցից 521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցին՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասել է, թե չի կարող գնահատական տալ, թե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ում մեղավորությամբ մահացավ դատարանի դահլիճում: Ինչ վերաբերում է քրեական գործին ու կալանավորմանը, Ղազարյանը նորից ասել է. «Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ»:
Ե՞րբ է կառավարության այլընտրանքը դուրս գալու բաց ծով
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ ՀՀ օրակարգում առաջնային թեմաներից է համարվում հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածություն կա, և, ինչպես հայտնի է, այն առայժմ բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի իշխանական ֆրակցիան՝ իր նիկոլական պատգամավորներով, այս տարի լիուլի օգտվեց բյուջեի ընձեռած հնարավորություններից։ Նրանք, ովքեր ժամանակին կերազեին անգամ Աղվերանում պիկնիկի մասին, այսօր «ՀՀ հպարտ քաղաքացիների» վճարած հարկերի հաշվին ճամփորդում են էկզոտիկ երկրներում եւ լուրջ դեմքով փողկապավոր հանդիպումներ ունենում տարատեսակ պաշտոնյաների հետ, որոնց անգամ հեռուստացույցով չէին կարող մոտիկից տեսնել։
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հուլիսի 19-ից 21-ը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 19-ին՝
«ՀՀ-ում համատարած թանկացումների ֆոնին էժանացել է միայն մարդու կյանքը». Հայկ Դերզյան
Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությանն` ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Թերթը տեղեկացավ, որ, բացի ՔՊ-ական պատգամավորներից, հյուրերի թվում են եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համակարգման՝ Արեւմուտքի երկրների կողմից ստեղծված խմբի հերթական նիստը կկայանա հուլիսի 20-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի եւ Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազույցի արդյունքների վերաբերյալ Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Թոդ Բրեսիլի տարածած հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:
#ՀԻՄԱ. Ընդդիմության բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. ՈւՂԻՂ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խումբը:
Խնդրում ենք չանհանգստանալ:
Պակիստանում մուսոնային տեղատարափ անձրևների հարուցած հեղեղումների պատճառով զոհվածնների թիվը հունիսի կեսերից ի վեր հասել է 238-ի, ըստ որում տուժածների թիվը 187 է
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել է Եվրամիության քաղաքական որոշումը՝ Ուկրաինային զենքի համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տիգրան Մեծ պողոտայից, «Մերսեդես» մակնիշի մեքենայից կրակոցներ արձակելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 24-ամյա երիտասարդի, ինչպես նաև մեքենայի վարորդին և ուղևորուհուն: