Պնդումներն այն մասին, թե Կրեմլը Հայաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստում, զառանցանք է, որը մեկնաբանության կարիք չունի։ Ըստ armeniasputnik.am-ի՝ News.ru-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը:
Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կյանքը հայրենիքին նվիրած Մխիթարի հորը կալանավորել են։ Գարիկ Գալեյանի կալանավորմանը հաջորդելու են նրա նկատմամբ հնարավոր ու անհնար բոլոր ճնշումները։
ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, 08.09.2023 թվականին կայացված որոշումներով մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թվով երկու հայցերն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այս մասին տեղեկացնում է 168.am-ի փաստաբան Արտավազդ Կիվիրյանը։
Նիկոլ Փաշինյանը այսօր Մարզահամերգային համալիրի դիմաց Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամանակ հայտարարել է, թե մեծապես կարևորում է 1999-ի ոճրագործության բացահայտումը, քաղաքացիների կոնկրետ պատասխաններ տալը, թե ինչո՞ւ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ, ովքե՞ր են դրա մեղավորները:
Առաջին իսկ փուլում պատգամավորների ընդհանուր թվի 2/3 ձայներով (33-ից 22) Արցախի Ազգային ժողովն ընտրել է Հանրապետության նախագահ՝ Սամվել Շահրամանյանին։
Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ անկախ պետականության նոր փուլը պատվով սկսելու առիթով։ Անկախ բոլոր անմարդկային դժվարություններից ու զրկանքներից, Արցախում նախագահական ընտրություններն անցան երկրի սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ։
Այս կարևոր իրադարձությունը վկայում է Արցախի Ազգային ժողովի և հանրության ողջամտության, կամքի և տոկունության մասին՝ անսասան վճռականությամբ դիմակայելու այն անհավանական մարտրահրավերներին, որոնց հարկադիր կերպով առերեսվում է Արցախն այս օրերին։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին Արցախի հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճի միտումները քննարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «2018-ի ապրիլին, երբ նիկոլական հեղաշրջման քաոսից օգտվելով ադրբեջանցիները Նախիջևանի կողմից իրենց դիրքերը կիլոմետրերով առաջ տվեցին, Խանումյան Հայկը Ստեփանակերտում «Սերժ էր մերժում» և ձեռ առնում նրանց, ովքեր ասում էին, որ թուրքերն առաջ են գալիս։
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։
Ազգային մեր կյանքում տեղ գտած դժվարությունները, Արցախի շարունակվող շրջափակումը և անվտանգային լուրջ մարտահրավերները խաթարել են մեր ներքին խաղաղությունը և մեր երկրի բնականոն կյանքը։ Աստվածաշնչյան սրբազան պատմությունը և մեր պատմությունը հստակ ցույց են տալիս, որ ցանկացած ազգ կամ երկիր ընկնում է փորձությունների մեջ համընդհանուր սխալների և մեղքի պատճառով։ Ուստի այսօր մեզ ոչինչ չպիտի տա մեղավորների փնտրտուքը, որը ցավոք սրտի մարդկանց «ամենասիրելի զբաղմունքն» է, քանի որ այս իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս մեր տեղում և մեր չափով։
Եվրո2024-ի որակավորման փուլ․ Հայաստանը Թուրքիայի հարկի տակ ոչ ոքի խաղաց։
«Ռոսսելխոզնադզորը սեպտեմբերի 11-ից արգելում է «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ի (ք. Երևան) հայաստանյան առաքման վայրից գազարի սերմացուի ներկրումը Ռուսաստան։ Ռուսաստան մուտք գործած սերմերի խմբաքանակի բուսասանիտարական հսկողության իրականացման ժամանակ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ զեբրա չիպի (Candidatus Liberibacter solanacearum) հայտնաբերման կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել»,– նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Միջազգային սահմանափակումներով պայմանավորված՝ ՌԴ–ում իրացման լուրջ խնդիրներ կան, ու ապրանքների մեծ պաշարներ են կուտակվել։ Առաջարկը պահանջարկին գերակշռում է. շուկայում անհամամասնություններ կան, և ըստ այդմ գները վերանայվում են»,– պարզաբանում է Սարգսյանը։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվել է Թուրքիայի թիմին եւ հաղթում է 1:0 հաշվով։
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը:
Իտալական Calcio e Finanza հրատարակությունը տեղեկություն է հրապարակել «Ինտերի» ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին։
Քննարկման օրակարգում անվտանգային հարցերն են, երկրում ստեղծված բարդ իրավիճակը։ Մանրամասները՝ քիչ անց։
Աշնանը պահածոների օգնությամբ կարելի է բարձրացնել իմունիտետը, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Իրանի պետական հեռուստատեսության ռազմական թղթակից Յունես Շադլուն տեսանյութ է հրապարակել ուղղաթիռից՝ Արաքս գետի վերևից՝ Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանից, և գրել է. «՛Իրանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կկանխի Իրանի հետ տարածաշրջանի երկրների սահմանները փոփոխելու ցանկացած փորձ։ Սա Արաքս գետն է, որը գտնվում է Հայաստանի և Բաքվի Հանրապետության հետ Իրանի ընդհանուր սահմանին»։
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է դիվերսիոն-ահաբեկչական գործողության նախապատրաստումը Ղրիմի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում։ Տեղեկությունը նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր Խաչի մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ, եթե ադրբեջանական Կարմիր մահիկի մատակարարումները նույնպես թույլատրվեն տարածաշրջան։ Այս մասին Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ճապոնիայի տնտեսության, տեխնոլոգիայի և արդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրան զրուցել է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության հետ։
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Սա ռուս-թուրքական լարվածության բազմաթիվ դրսևորումներից է: Կարծում եմ, պետք չէ մասնագետ լինել՝ այս ամենի հարավկովկասյան չափումը հասկանալու համար:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել` երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։
Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սինան Օղանը X սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Պատմությունը կվերադառնա ակունքներին, Զանգեզուրի միջանցքն անշուշտ բացվելու է»։