Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման համաձայն՝ Ծովինար Սողոմոնյանը կպաշտոնավարի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք մեր իրավունքները օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ համապատասխան իրավասություններ ունեցող բոլոր միջազգային ատյաներում:
Հացը կվաճառվի քաղաքացու կողմից չօգտագործված կտրոնը ներկայացնելու դեպքում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։
Կատարվում է քննություն:
Հանգստացեք պրոիշխանական (այսինքն` հակահայկական) աղջիկներ և հակառակը: Ընդդիմությունը երբեք ու երբեք այնպիսի քայլերի չի գնացել, որը կարող է խաթարել մեր վտանգված երկրի ներքին կայունությունը: Դուք ձեր արշինով մի չափեք մյուսներին:
Գերմանական ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հաստատել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ին տրամադրվելու է Բունդեսմարինայի հրամանատարության շտաբ Ռոստոկում՝ որպես Բալթիկ ծովի տարածաշրջանում գործող շտաբ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի միջև շփման գծում հակամարտության սրումն ամսվա սկզբից նոր թափ է հավաքում։
Հարցն ընթացակարգով քննարկվել է խորհրդարանի ոլորտային տնտեսության և քաղաքականության հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլին նախքան հարցը քվեարկության դնելն ասել է՝ պետությունը դիրքորոշում ունի, որ պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի նկատմամբ, քանի որ այդ պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված են լինելու մեր երկրի տնտեսությանը վնասելուն և ազդելու են մեր երկրի քաղաքացիների վրա։
Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ իմփիչմենթի գործընթացի շրջանակում Ներկայացուցիչների պալատի նախագահի հայտարարած հետաքննության առթիվ ասել է, որ Մաքքարթին չունի ապացույցներ և աջակցություն հանրապետականների կողմից, և տեղի ունեցածն անվանել է ծայրահեղ քաղաքականություն ամենավատ տարբերակով: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կառաջարկեմ Փաշինյանից պետպատվերի շրջանակներում նոր հարցազրույցներ վերցնելու փոխարեն՝ վերջապես հեռարձակել 44-օրյա պատերազմից առաջ նրա տված հարցազրույցը, որն այդքան մեծ խնամքով առ այսօր թաքցնում եք հայ ժողովրդից: Հաստատ ավելի օգտակար և «ուսուցողական» կլիներ:
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբիայի ժողովրդին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։ Այդ մասին տեղեկանում ենք գերատեսչության թվիթերյան(X) էջից։
Լիբիական Դեռնա քաղաքում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է ․ «ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այսուհետ բոլոր հաշմանդամներին կտրամադրվի անվճար դեղորայք:
Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը «վերակենդանացնելու» համար: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ի թունելը, որը սեպտեմբերի 12-ին փակվել էր այդտեղ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով փակված, արդեն երկկողմանի երթևեկելի է:
Ակբա Լիզինգը, «Իվի Մոթորս Գրուպը» և չինական JAC ընկերությունը հուշագրի ստորագրմամբ ամրապնդել են բացառիկ համագործակցությունը, որի առանցքում հայկական բիզնեսի համար փոխշահավետ պայմանների ստեղծումն է։
Արձակուրդային սեզոնից հետո Ucom ամառային առաջարկի շրջանակում Բուլղարիայում՝ Yettel, Հունաստանում՝ Cosmote, Իսպանիայում՝ Orange և Մոնտենեգրոյում Mtel օպերատորների ցանցում ինտերնետի իջեցված սակագինը կմնա անփոփոխ՝ 9 Դ/ՄԲ։ Միևնույն ժամանակ Կիպրոսի` epic, Իտալիայի` WINDTRE և Vodafone, ինչպես նաև Հունաստանի Vodafone օպերատորների ցանցում բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի՝ 15 դրամ/ՄԲ սակագնից:
Ո՞վ եք դուք,որ իմ անունից միջանցք եք խնդրում. ուզո՞ւմ եք գնալ, լուռ գնացեք,ձևերը գիտեք։
Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշոր ծովային զորավարժությունները
Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ մարդասիրական իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արցախահայությանը ռուսական մարդասիրական օգնության տրամադրումը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ և ջերմ սիրով ողջունում ենք Ձեր ընտրությունը, որպես Արցախի Հանրապետության նախագահ։ Այս առիթով ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և մաղթում, որ Արցախի պատմության ճգնաժամային հանգրվանում Ձեր ստանձնած պատասխանատվությունը վերանորոգ հավատքով ու նվիրումով կարողանաք լիովին արդարացնել՝ ի խնդիր Արցախի մեր սիրելի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է «անջատողականություն հրահրելու» համար՝ «թույլ չտալով ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով»։ Այս մասին նա հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Շպոլյարիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Кавказское бюро-ն։
Կապի նոր չափորոշիչներ, USB Type-C, ականջակալ, 48 Mp գլխավոր տեսախցիկ, ևս մեկ՝ գերընդգրկուն ու ամենաբարձր որակի տեսախցիկ, էներգիայի խնայողության չիպ… Սա միայն մի մասն է այն հնարավորությունների և տեխնիկական բնութագրերի, որ, համաձայն հրապարակումների, ունենալու է iPhone 15-ը: