Բաժիններ՝

Նոյեմբերի կեսերից Google-ի հարթակներից օգտվող գովազդատուներից կպահանջվի «հստակ ու մատչելի» բացահայտել քաղաքական գովազդում կամ քարոզարշավում AI կիրառելը

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ նոյեմբերի կեսերից նրա հարթակներից օգտվող գովազդատուներից կպահանջվի «հստակ ու մատչելի» բացահայտել՝ արդյոք արհեստական բանականությունն (AI) օգտագործվում է քաղաքական գովազդում կամ քարոզարշավում:

Այդ մասին ծանուցումը պետք է ցուցադրվի այն վայրերում կամ շրջաններում, որտեղ կցուցադրվի տվյալ քաղաքական գովազդը:

Google-ի այս պահանջները վերաբերում են պատկերի, տեքստի և տեսանյութի բովանդակությանը:

Ըստ ընկերության՝ արհեստական ինտելեկտի օգտագործումը վերաբերում է «սինթետիկ բովանդակությանը», երբ գովազդում անձն ասում կամ անում է մի բան, որը նա չի արել կամ ասել նկարահանման ժամանակ:

Նույնը վերաբերում է իրադարձությունների լուսանկարներին և տեսանյութերին:

Ըստ փորձագետնեի՝ այս կերպ Google-ը ցանկանում է պայքարել ֆեյքերի / խորը ֆեյքերի դեմ, որոնք արհեստական ինտելեկտի զարգացման հետ մեկտեղ բավականին հաճախ են օգտագործվել ֆոտո- և վիդեո բովանդակություն ստեղծելու համար։

Google-ը պարզաբանել է, որ բացահայտման պահանջները չեն տարածվի այնպիսի գործողությունների վրա, ինչպիսիք են խմբագրումը (օրինակ՝ լուսանկարում «կարմրած աչքերը» շտկելը) կամ պատկերի ֆոնի վրա փոփոխություններ կատարելը, որոնք «չեն ստեղծում իրական պատկերից տարբերվող իրատեսական տեսք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս