Բաժիններ՝

«Անպետք» դեղամիջոցներ, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուրի դեղատուփում

Թերապևտ Արտեմ Մերինովը ակտիվացված ածուխն անվանել է անօգուտ դեղամիջոց։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այս և այլ անարդյունավետ դեղամիջոցները, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուրի դեղատուփում:

Մերինովը ադամանդյա կանաչը («զելյոնկա») անվանել է առաջին անօգուտ միջոցը։ Դրա ալկոհոլային հիմքը, ըստ մասնագետի, չորացնում է մաշկը և նույնիսկ կարող է այրվածք առաջացնել։

Բացի այդ, նա հորդորում է այն չքսել պզուկների կամ ցանի վրա, քանի որ դա կարող է վնասակար լինել:

«Թվում է, թե ակտիվացված ածուխը թունավորման դեպքում հուսալի և ապացուցված միջոց է: Բայց օրգանիզմից հեռացնելով անհրաժեշտ ֆերմենտները՝ ակտիվացված ածուխը ճնշում է օգտակար միկրոֆլորան։ Հետագայում աղիներում բորբոքային պրոցես է զարգանում, և մենք ստանում ենք դիսբակտերիոզ»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս