
«Ակնհայտորեն այստեղ նաև թուրքական ձեռագիր կա և Էրդողանը փորձում է թեման «թանկով վաճառել» տարածաշրջանի հիմնական դերակատարներին». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ ռուսական բեռնատարի մուտք գործելու հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Ավելին, Ադրբեջանի կողմից, ռուսական նախաձեռնության մերժումից հետո, Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ աշխատել են` իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ռացիոնալ դաշտ վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա:
Ակնհայտորեն այստեղ նաև թուրքական ձեռագիր կա և Էրդողանը փորձում է թեման «թանկով վաճառել» տարածաշրջանի հիմնական դերակատարներին, սակայն հետևանքն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն է ու սահմանագծին ակտիվացող ադրբեջանական զինուժը»: