Բաժիններ՝

Վրաստանում հայտնաբերվել է օգոստոսի սկզբին սողանքի հետևանքով 32-րդ զոհվածի մարմինը

Վրաստանի Ռաչա տարաշրջանում փրկարարները սեպտեմբերի 10-ին հայտնաբերել են ևս մեկ զոհվածի մարմին։ Օգոստոսի սկզբին Լեռնային Շովի հանգստավայրի շրջանում սողանք էր տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր սողանքի վայրում արդեն հայտնաբերվել է 32 մարմին, շարունակվում են ևս մեկ անհետ կորածի որոնումները:

Օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած սողանքը հանգեցրել է մարդկային զոհերի, ավերել քոթեջներ, տներ, ճանապարհներ և կամուրջներ: Վրացի երկրաբանների գնահատմամբ՝ լեռներից հաշված րոպեների ընթացքում կիրճ է իջել մոտ հինգ միլիոն խորանարդ մետր հող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930