ՌԴ–ն հավանական է համարում Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստան, ապա Իրան

Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից էլ իրան և այլ երկրներ 300 ՄՎտ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը:

«Այժմ մենք դիտարկում ենք պարզապես Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից` Իրան, և, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության», – ասել է նա։

Շուլգինովի խոսքով՝ նախագծի բոլոր մասնակիցները հետաքրքրություն ունեն այս հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930