Թեհրանում ընթանում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Քննարկման հիմնական թեման Սիրիայում տիրող իրավիճակն էր։
«Հյուսիսային հոսքի» միջոցով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին՝ հուլիսի 21-ին՝ պլանային սպասարկման ավարտից հետո: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ռուսական գազի լիակատար անջատումը վառելիքի պակասի կհանգեցնի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ այնտեղ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում 6 տոկոսով, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման մեջ:
Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Առողջական խնդիրների պատճառով այսօր մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Երևանի շամպայն-գինիների գործարանի սեփականատեր և տնօրեն Վերսանդ Հակոբյանը:
Օրեր առաջ Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որին չխանգարեցին անգամ Ադրբեջանից հնչած սպառնալիքներն ու հայտարարությունները: Ալիևը խոսել էր Զանգեզուրի միջանցքի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի, Արցախի կարգավիճակի մասին: Դրան, իհարկե, ինչպես միշտ, Հայաստանից որևէ պատասխան չեղավ, այս անգամ էլ, ենթադրաբար, առաջիկա Միրզոյան-Բայրամով հանդիպմանը չխոչընդոտելու համար:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շինծու քրեական գործով կալանավորված քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին անձամբ չեմ ճանաչում, երբևէ նրան չեմ հանդիպել, հետը զրուցել։ Այսօր կարդացի կալանավայրից գրված նրա հոդվածը։
Թուրքիային նոր սերնդի F-16 կործանիչների վաճառքի պայմանները խստացնող օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է հունական ու իսրայելական լոբբիստական ուժերի համատեղ ջանքերով: Այս մասին գրել է թուրքական «Akşam» իշխանամերձ թերթի կայքը՝ այդ համագործակցությունն անվանելով «կեղտոտ դաշինք»:
Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը չորսն անց տասնհինգին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն էր ստացվել Շենգավիթի գործընկերներից, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա, ըստ նախնական տվյալների, վնասվածքը ստացել էր Արարատի մարզում։
Ամերիկյան USS Arleigh Burke էսկադրային ականակիր-հրթիռակիրը մուտք է գործել Ֆինլանդիայի մայրաքաղաքի նավահանգիստ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը։
Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ): Ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին:
Հուլիսի 19-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․56-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Հուլիսի 18-ին, ժամը 00.53-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի և գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 52 տարեկան տղամարդ: Ժամը 02.45-ին նույն հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 52-ամյա տղամարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:
ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
Երևանի «Փյունիկը»Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ կընդունի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:
Իսպանիայի հյուսիս – արևմուտքի Սամորայի նահանգում (Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզ) տարհանել են 32 ոչ մեծ բնակավայրերի բնակիչներին անտառային հրդեհի պատճառով անվանգության նկատառումներով:
Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը, հաղորդում է Mehr-ը։
Արմենը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նրա անունը երկար է մնալու. Սարգիս Ավետիսյան. ՈՒՂԻՂ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը դադարեցնում է լիազորությունները:
Վաղը՝ հուլիսի 20-ին, Շրի Լանկայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու։ Այս մասին հաղորդում է Adaderana լրատվական պորտալը։
Արմենը չուներ ոչ մի քաղաքական հավակնություն. Էդգար Ղազարյան. ՈՒՂԻՂ
2022 թվականի վեց ամսում Վրաստանի եւ Ռուսաստանի առեւտրական շրջանառությունը կազմել է ավելի քան 962 միլիոն դոլար, ինչը 32 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակամիջոցից: Այս մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 19-ին հրապարակված տվյալները: Ռուսաստանը գտնվում է երկրորդ տեղում Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերների թվում:
Դրանցից առաջինում գոհունակություն է հայտնվել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ։ Եթե այս ձևակերպումը թարգմանենք իրանական դիվանագիտական լեզվից, ապա այն նշանակում է, որ Արցախում դե ֆակտո ձևավորված իրավիճակի փոփոխությունն այս պահին չի բխում Իրանի շահերից, և ադրբեջանաթուրքական որևէ առաջխաղացում անթույլատրելի է։ Այլ խոսքերով, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի օպերատոր երկիր Թուրքիայի ղեկավարին ասել է, որ պետք է բավարարվել ձեռք գցածով և ավելիին չձգտել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի […]
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Այս մասին հայտնում է Իրանական IRNA-ն:
Լոռու մարզի Գուգարքի համայնքապատկան հողամասերն օրենքի խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ այսօր պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։
Այս հայտարարությունը ոչ միայն չի նվազեցնում պատերազմի վտանգը, այլև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պատերազմի համար լեգիտիմություն է ստեղծում: Այս հայտարարությամբ փաստացիորեն նշվում է, որ այսքան ժամանակ Ալիևը ճիշտ էր, մենք` սխալ: Անգլերենում լավ արտահայտություն կա, որը կիրառելի է այս հայտարարության պարագայում` Тhrow out the baby with the bath water»։
Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ