Խաղում ենք տանը, մեր երկրպագուների համար, դա մեծ մոտիվացիա է տղաների համար․ Պետրակովը՝ Խորվաթիայի հետ կայանալիք հանդիպման մասին
Խաղում ենք տանը, Երևանում, մեր երկրպագուների համար, դա մեծ մոտիվացիա է տղաների համար, խաղային դիսցիպլինա, նվիրվածություն, մարզչական կարգավորում և նաև հաջողություն։ Այս մասին Հայաստան-Խորվաթիա հանդիպումից առաջ ասուլիսին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ալեքսանդոր Պետրակովը՝ անդրադառնալով հանդիպմանը սպասվող արդյունքին։
Խոսելով Ժիրայր Շաղոյանին հավաքական չհրավիրելու մասին՝ մարզիչն ասաց, որ ֆուտբոլիստները պետք է առաջընթաց ունենան դրա համար։
«Նա ակումբում է խաղում, պետք է գոլեր խփել, պետք է առաջընթաց ունենալ։ Այդ ժամանակն անցել է»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ մրցակցություն կա հավաքականում։
Ինչ վերաբերում է նոր ֆուտբոլսիտների՝ հավաքական հրավիրելու մասին, ապա մասնագետն ասաց, որ պետք է ներդրումներ լինեն մանկապատանեկան ակումբներում զարգացման համար։