Բաժիններ՝

Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշոր ծովային զորավարժությունները

Լատվիայի և Էստոնիայի ափերի մոտ մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների երկշաբաթյա ռազմածովային զորավարժությունները` Գերմանիայի ղեկավարությամբ: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքի 14 երկրների ավելի քան 3000 զինվորականներ մասնակցում են «Հյուսիսային ափ» (Northern Coast) անվանումը կրող զորավարժություններին, որոնք պարբերաբար անցկացվում են 2007 թվականից։

Դրանց թվում են ոչ միայն բալթյան տարածաշրջանի երկրները, այլև Իտալիան, Ֆրանսիան, Կանադան և ԱՄՆ-ն։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 նավ ու կատեր, այդ թվում՝ սուզանավ, շուրջ 20 ինքնաթիռ և տարբեր ցամաքային ստորաբաժանումներ։

Գերմանական Ռոստոկ քաղաքում գտնվող շտաբի հրամանատարությամբ զորավարժությունները կոչված են բարելավելու Բալթիկ ծովում դաշնակիցների փոխգործակցությունը: Առաջին անգամ «Հյուսիսային ափ» մանևրների հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության սցենարի մշակումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս