
5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին

Կապի նոր չափորոշիչներ, USB Type-C, ականջակալ, 48 Mp գլխավոր տեսախցիկ, ևս մեկ՝ գերընդգրկուն ու ամենաբարձր որակի տեսախցիկ, էներգիայի խնայողության չիպ… Սա միայն մի մասն է այն հնարավորությունների և տեխնիկական բնութագրերի, որ, համաձայն հրապարակումների, ունենալու է iPhone 15-ը:
Նոր սերնդի ամենասպասված սմարթֆոնը Apple ընկերությունը կներկայացնի այսօր՝ իր աշնանային շնորհանդեսի ընթացքում, իսկ վաճառքը կմեկնարկի շնորհանդեսից մոտ երկու շաբաթ անց:
Մինչ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում սպասում են iPhone 15-ի վաճառքի մեկնարկին, Կոնվերս Բանկը ACT2WIN արշավի արդյունքում՝ խաղարկությամբ ստանալու հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին:
Մասնավորապես, արշավին մասնակցելու համար ընդամենը հարկավոր է.
– Լինել Converse mobile օգտատեր,
– Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ հավելվածով կատարել վարկի առնվազն մեկ մարում:
Վարկի մարում կատարած անձանց կուղարկվի անհատական կոդ. հաղթողները կորոշվեն Բանկի ֆեյսբուքյան էջում կայանալիք ուղիղ եթերի ընթացքում:
Արշավին կարող են մասնակցել նաև ներկայում Բանկի Converse Mobile օգտատեր չհանդիսացող անձինք՝ ներբեռնելով հավելվածը, ակտիվացնելով այն և օգտվելով «Վարկի մարում» գործառույթից:
Մանրամասն՝ conversebank.am, 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: