Զինված դիմակայության էսկալացիան կարող է հանգեցնել Իրանի և Թուրքիայի արձագանքին. Վալերի Իլյին
Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի միջև շփման գծում հակամարտության սրումն ամսվա սկզբից նոր թափ է հավաքում։ Արդեն սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից Սոթքի հանքի տարածքում (Գեղարքունիքի մարզ) ընթանում էին հրաձգային մարտեր։ Ադրբեջանական սահմանապահները գնդակոծել են ՀՀ ԶՈՒ դիրքերը, որոնք պատասխանել են նույն կերպ։ Այնուհետև իրավիճակն ավելի թեժացավ, քանի որ երկու կողմերն էլ սկսեցին կիրառել ծանր սպառազինություն։ Արձանագրվել են նաև կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարվածներ։ Հայտնվել է նաև կողմերի ուժային գերատեսչությունների տեղեկատվությունը առաջին զոհերի և վիրավորների մասին (երկու հայ և երեք ադրբեջանցի սահմանապահներ)։ Թվում է, թե հայ-ադրբեջանական հակամարտության գոտու համար սահմանի մոտ կրակոցներն ու բախումները վաղուց վերածվել են գրեթե առօրյայի, որտեղ մի կողմը մյուսին մեղադրում է սադրանքների մեջ, իսկ վերջինս էլ նույն կերպ է պատասխանում։ Սակայն որոշ վերլուծաբաններ նշում են՝ օգոստոսին նման գործողությունների ինտենսիվությունը կտրուկ աճել է, ինչի մասին ակնհայտ վկայում է վիճակագրությունը` վերջին շաբաթվա ընթացքում 17 միջադեպ, մեկ ամսվա ընթացքում` ավելի քան 60:
Էսկալացիայի սկիզբը համընկել է երկու կողմից մի շարք ուշագրավ տեղեկատվական հաղորդագրությունների ի հայտ գալու հետ։
Հայկականից` չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հեռանալու և պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հրաժարականի մասին (սեպտեմբերի 8-ին խորհրդարանն ընտրեց նոր նախագահ` Սամվել Շահրամանյանին, ինչը կտրուկ բացասական արձագանքի արժանացավ Բաքվում)։
Ադրբեջանականից` Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Բաքվում նմանատիպ նիստից օրեր անց: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ադրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է օգոստոսի 30-ին Թուրքիայում հաղթանակի օրվա տոնակատարության առիթով, սակայն բարձրաստիճան ուժայինների միջև հանդիպումն անցկացվել է նեղ ձևաչափով:
Անմիջապես և կտրուկ սրված իրավիճակը Հայաստանի հետ սահմանին հուշում է, որ հազիվ թե դա պատահականություն լիներ։
Ներկայումս կողմերը հակամարտության տարածման պատրվակով սահման են քաշում լրացուցիչ ստորաբաժանումներ։ Օդում ակտիվորեն աշխատում են հետախուզական ԱԹՍ-ները։ Հաճախակի են դարձել Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքները։ Հետազոտողները նշում են՝ դատելով Բաքվում ավելի ու ավելի ռազմատենչ հայտարարություններից և սահմանի տարբեր շրջաններում հաճախակի դարձած բախումներից, հակամարտությունը թևակոխում է կրիտիկական փուլ, որի դեպքում լայնածավալ ռազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած պահի, ինչը վկայում է մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ի եռամյակը դրանց հնարավոր մեկնարկի մասին ենթադրության օգտին Ղարաբաղյան պատերազմի «երկրորդ» (կամ երրորդ) հետխորհրդային ժամանակաշրջանում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն հայտարարել է, որ Բաքուն «Բ» պլան ունի, եթե հայերը հրաժարվեն բացել Զանգեզուրի միջանցքը, բայց այդ դեպքում Հայաստանին, ըստ էության, դուրս կմղեն տարածաշրջանը Թուրքիայի և Եվրոպայի հետ կապող նախագծի իրականացումից։ Ներկայումս Ալիևի վարչակարգն ակտիվորեն պատրաստվում է այդ պլանի իրագործմանը` ավելի ու ավելի շատ ուժեր և տեխնիկա քաշելով դեպի Հայաստանի սահմանները։ Ադրբեջանական ԶՈՒ էշելոնների տեղաշարժը նկատվում է մի քանի ուղղություններով` Ջերմուկից մինչև Սյունիքի մարզ։ Իսկ թուրք և ադրբեջանցի առաջին դեմքերի հանդիպումներն ավելի հաճախակի են դառնում։ Ռազմական լուծման պլանավորման մասին, որի մասին ակնարկել է Բայրամովը, վկայում է նաև նրա աներկբա հայտարարությունը, թե «հայերը կտրվելու են նախագծից»:
Նման բան հնարավոր է ոչ միայն Ղարաբաղի, այլև Սյունիքի մարզի առնվազն հարավային հատվածի գրավման դեպքում, որով պատրաստվում են կառուցել, այսպես կոչված, Արևմուտք-Արևելք միջանցքը։
Իրավիճակից սկսում են ավելի ակտիվ օգտվել արտաքին խաղացողները։ Կանզասի ազգային գվարդիան Հայաստանում անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնք (Երևանի որոշ այլ ոչ բարեկամական քայլերի հետ միասին) խիստ դժգոհություն են առաջացրել Մոսկվայում։ Սեպտեմբերի 3-ին ոմն «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի» (սա ոչ թե պաշտոնական կառույց է, այլ ընդամենը ամպագոռգոռ անվանում ունեցող հասարակական կազմակերպություն (ՀԿ), բայց, այնուամենայնիվ…) ղեկավարը Հայաստանին կոչ արեց միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին` թվիթերում համապատասխան կոչով դիմելով Փաշինյանին։ Դրա հետ համընթաց ամերիկացիները հապճեպ հովանավորել են Պետդեպարտամենտի կողմից Հայաստանի համար պատրաստված «հակակոռուպցիոն ծրագիրը»։ Ծրագիրն ինքնին ներկայացված է՝ որպես պետական դրամաշնորհ, որի համար նախատեսված է կոշտ հաշվետվություն անդրօվկիանոսյան պաշտոնյաների առջև։Խնդիրը, ըստ էության, հանգում է տեղի քաղաքական գործիչների գործունեության տոտալ վերահսկողությանը։ Ծրագրի շրջանակներում ամերիկացիները կընտրեն հերթական 100-ից ավելի ակտիվիստների, որոնք դասընթացներ կանցնեն «կոռուպցիայի դեմ պայքարի» և այն ամենի վերաբերյալ, ինչ դա նշանակում է:
Փորձագետների կարծիքով` նման մեթոդները Սպիտակ տան համար ստանդարտ պրակտիկա են։ Սա փափուկ ուժի քաղաքականության տարր է, որի միջոցով ԱՄՆ-ը ու Արևմուտքն աստիճանաբար տարածում են իրենց նարատիվները։ Եվ եթե նախկինում նրանք գործել են քողարկված` աստիճանաբար ձևավորելով հանրային գիտակցություն, ապա այժմ նրանք այլևս չեն թաքցնում իրական դրդապատճառները և ակտիվացնում են հանրապետությունում «Սորոսի» հիմնադրամի պես կառույցների կողմից ձևավորված իրենց հինգերորդ շարասյունը։Նպատակներից մեկը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն ու հարավային սահմաններին լարվածության կետ ստեղծելն է։ Իրական օգնության փոխարեն՝ փոքր Հանրապետությանը առաջարկվում են «սորոսով արևմտականացման» հերթական ֆանտոմները և ՆԱՏՕ-ի անունից բանավոր լարվածություն։
Դա, առաջին հերթին, ուղղված է Երևանին Ռուսաստանի և Իրանի հետ ավելի սերտ փոխգործակցությունից հետ պահելուն։ Սակայն արևմտյան ՀԿ-ի հայ սնվածների համար կեղծ աջակցության նման անվանական ժեստերը, ըստ երևույթին, բավարար է։
Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստակամություն են ցուցաբերում ընդառաջ գնալ Վաշինգտոնի և Բրյուսելի ձգտումներին` չնայած նույնիսկ սահմաններին ստեղծված կրիտիկական իրավիճակին, որը սպառնում է ազգային տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողության կորստով։
Հայաստանի գործող իշխանությունները փաստացի հրահրում են հակամարտության էսկալացիա` իրենցից վանում են ռուսներին և միտումնավոր անտեսում տարածաշրջանի բոլոր պոտենցիալ դաշնակիցներին, առաջին հերթին՝ Իրանին, որի հետ փոխգործակցության մասին այդքան շատ է խոսվում։ Նա Երևանի համար օգնություն խնդրելու խնդիր չունի, քանի որ Թեհրանն ինքը շահագրգռված չէ հայկական կողմի պարտությամբ։Հենց այդ կապակցությամբ էլ Իրանը սեպտեմբերի առաջին տասնօրյակի վերջին վերսկսել է իր զինված ուժերի ձգումը դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։
Սակայն իրավիճակի պարադոքսն այն է, որ այսօր իրանցիներն ավելի շատ են անհանգստանում հայերի ճակատագրի համար, քան Հայաստանի ղեկավարությունը։ Չնայած Իրանի բանակի ՀՕՊ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Ռեզա Սաբահիֆարդի վերջին հայտարարությանը՝ տարածաշրջանում դաշնակիցներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին, Երևանում նման դիմումներն ուղղակի անտեսվում են:Այնուամենայնիվ, սեպտեմբերի 5-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեդիաթևը հատուկ տեսանյութ է հրապարակել` զգուշացնելով Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանի սահմանների հնարավոր փոփոխության վերաբերյալ:
Փորձագետների կարծիքով` իրանական իշխանությունների համար Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման հարցն էքզիստենցիալ է։ Եթե այս ծրագիրն իրականացվի պատերազմ հրահրելու միջոցով, ապա Իրանը, ըստ էության, կմնա փակված թյուրքական պետությունների շրջապատում` առանց նրանց վերահսկողությունից դուրս գտնվող ազատ ցամաքային հաղորդակցության: Ուստի Հայաստանի Սյունիքի մարզի գրավման սցենարն իսկապես կարմիր գիծ է Իրանի համար։ Եվ եթե նախկինում Թեհրանում սահմանափակվում էին միայն ամպագոռգոռ հայտարարություններով, ապա այդ դեպքում Իրանի միջամտությունը բացառել չի կարելի։
Սակայն պետք է հաշվի առնել, որ իրանցիները խոսում են հենց Հայաստանի մասին, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը նրանց կողմից պաշտոնապես ճանաչված չէ, ինչը հաստատում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսանյութի կադրերը, որոնցում նախկին ինքնավար մարզը պատկերված է Ադրբեջանի կազմում:
Միևնույն ժամանակ, իրանցիները շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի համար դրական ելքով ղարաբաղյան հերթական պատերազմի սկսվելու դեպքում Բաքվում կարող են ավելի հեռուն գնալ, և այդ դեպքում հակամարտությունը կարող է տարածվել Սյունիքի վրա, որն աշխարհագրական առումով Ադրբեջանի հիմնական տարածքը կապում է Նախիջևանի ինքնավարության հետ:
Բացի այդ, մի քանի օր առաջ Իրանում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Դրան մասնակցած քաղաքացիների թիվը հասել է գրեթե հազար մարդու, ինչը բավականին էական է` հաշվի առնելով վերջին ամիսներին դժգոհողների ընդհանուր թիվը։ Արևմտյան հատուկ ծառայությունները պատրաստ են աջակցել ցուցարարներին և խմորումներին Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում, որոնք ունեն զգալի թյուրքական և քրդական բնակչություն, որտեղ քիչ չեն ոչ թե բարեփոխումների, այլ Իրանի Իսլամական Հանրապետության անհետացման կոչերը:
Ներիրանական անջատողական ապստամբներն արդեն վաղուց չեն սահմանափակվում միայն խոսքերով և կարգախոսներով, սպանում են նույնիսկ փոքր քաղաքներում ուժայիններին և ռեժիմի պաշտոնյաներին, ինչպիսիք են գլխավոր դատավոր Պոլ-է-Դոխթարը (արևմուտքում՝ Լուրեստան նահանգ): Անցյալ տարվա վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը ճնշեցին Մեհաբադում (Արևմտյան Ադրբեջան նահանգ) զինված ապստամբությունը, ինչը զոհերի պատճառ դարձավ քաղաքացիների շրջանում (քրդաբնակ.-ԳՄ):
Սակայն այս մարտահրավերին Իրանը կարող է միանգամայն սիմետրիկ պատասխանել Բաքվին և նրա հետևում կանգնած ուժերին։
Օրինակ` Նախիջևանում և Լեռնային Թալիշում` աջակցելով անջատողական տրամադրություններին արդեն Ադրբեջանում։ ԻՀՊԿ-ի հրապարակած տեսանյութերում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքն արդեն սև գույնով ներկում են՝ որպես անկախ պետություն, այլ ոչ թե՝ որպես Ադրբեջանի մաս:
Ինքնավարության հակակառավարական տրամադրությունները ոչ մեկի համար գաղտնիք չեն, իսկ իրանցիները դեռևս Ադրբեջանի հետ հարաբերություններում նախորդ սրացումներից ի վեր ակնարկում էին, թե ինչպես կարող են արձագանքել Բաքվի ագրեսիային (անցնելով Արաքսը՝ գրավել կամ ապակայունացնել Նախիջևանը), ինչն անխուսափելիորեն կհանդիպի Թուրքիայի կտրուկ արձագանքին։
Իրանցիների կողմից հայերին անուղղակիորեն սատարելու և իրենց ազգային շահերը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար հակամարտության մեջ մտնելու պատրաստակամության համատեքստում ուշագրավ է Երևանի ներկայիս արևմտամետ իշխանությունների դիրքորոշումը, որոնք լիովին պատասխանատու են Հանրապետությանը սպառնացող ռազմաքաղաքական աղետի համար։ Մի կողմից` Փաշինյանի ռեժիմն ամեն կերպ փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք ցանկանում են Հայաստանի միջոցով կապ պահպանել և պատրաստ են աջակցել հայերին։
Մյուս կողմից՝ ընդառաջելով արևմտյան տերերի ցանկություններին` Փաշինյանն &co փաստացի խաղում են արևելյան հարևանների հետ, որոնք պահանջում են իրենց տարածք տալ և թուրքերին ելք ապահովել դեպի Միջին Ասիա։
Հրապարակման պատրաստեց Գ․Մ․-ն