
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբիայի ժողովրդին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբիայի ժողովրդին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։ Այդ մասին տեղեկանում ենք գերատեսչության թվիթերյան(X) էջից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն 2300 մարդ զոհվել է Լիբիայում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով։
Զանգվածային ավերածություններն ընդգրկել են մերձափնյա Դերնա քաղաքը, որտեղ ապրում է 100 հազար մարդ:
Լիբիացի փրկարարների տվյալներով՝ միայն Դերնայում զոհվել է ավելի քան 2300 մարդ, ավելի քան 5000 մարդ անհետ կորել է, մոտ 7000-ը վիրավորվել են: