
Սպիտակ տունը մեկնաբանել է Բայդենի իմփիչմենթի հետաքննության հայտարարությունը

Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ իմփիչմենթի գործընթացի շրջանակում Ներկայացուցիչների պալատի նախագահի հայտարարած հետաքննության առթիվ ասել է, որ Մաքքարթին չունի ապացույցներ և աջակցություն հանրապետականների կողմից, և տեղի ունեցածն անվանել է ծայրահեղ քաղաքականություն ամենավատ տարբերակով: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախագահի կուսակից հանրապետականները 9 ամիս շարունակ հետաքննում են երկրի ղեկավարին և ոչ մի ապացույց չեն ներկայացրել ապօրինությունների մասին: Մաքքարթին խոստացել է իմպիչմենտի քվեարկություն անել, հիմա փոխել է միտքը, քանի որ աջակցություն չունի: Ծայրահեղ քաղաքականություն՝ իր ամենավատ դրսևորմամբ»,- սոցցանցերում գրել է Սպիտակ տան վերահսկողության և հետաքննությունների խոսնակ և նախագահ Բայդենի հատուկ օգնական Յան Սամսը:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հայտարարել էր Բայդենի դեմ իմփիչմենթի պաշտոնական հետաքննություն սկսելու մասին։ Նա հայտնել էր, որ պալատը տեղեկություններ ունի նախագահի և նրա հարազատների կողմից կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման մասին։ Բայդենը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։