Ո՞վ եք դուք, որ իմ անունից միջանցք եք խնդրում. ուզո՞ւմ եք գնալ, լուռ գնացեք, ձևերը գիտեք. Ծովինար Բարխուդարյան
Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
-Զանգալն, քյինամնք։
-Հա՞, հի՞բ։
-Էքուծ։
Ու նայում ես նրա՝արցունքներից ուռած դեմքին ու սիրտդ կծկվում է։
Ու գրկում ես պինդ հարազատիդ ու բարի ճանապարհ մաղթում։
Դու չես կարող մեղադրել նրան,ով ունի հիվանդ ծնող,որը պարբերաբար բժշկական միջամտության կարիք ունի։
Դու չես կարող մեղադրել նրան,որ ամեն օր դատարկաձեռն է տուն գալիս ու իր մեղավոր հայացքը չգիտի ինչպես թաքցնել երեխայի անմեղ հայացքից։
Դու չես կարող մեղադրել ոչ իրենց կամքով ճանապարհի մյուս կողմում մնացած մարդկանց։
Դու չես կարող մեղադրել մարդկանց,որ պատերազմներով են անցել,բազում զրկանքներ կրել, հայր,որդի,ամուսին, տուն-տեղ կորցրել ու հիմա մի քիչ ապրել են ուզում։
Դու իրավունք չունես մեղադրել ոչ մեկին…
Բայց ես իրավունք ունեմ ասելու էն մարդկանց,որ «սուտի» գաղափարներներով ամբիոններ են զբաղեցրել, գոռում֊գոչյուններով հրապարակ հրավիրել, լայվաստատուսախառը «դասեր» տվել, ասելու՝ ԼՌԵՔ։
Դուք իրավունք չունեք դաշտ նետել հերթական դավաճանական թեզը՝ «հումանիտար միջանցք»…
Ո՞վ եք դուք,որ իմ անունից միջանցք եք խնդրում. ուզո՞ւմ եք գնալ, լուռ գնացեք,ձևերը գիտեք։
Թե՞ մենակ վախենում եք…
Թե՞ ուզում եք հետո արդարանալ,որ բոլորը գնացին, դե, ես էլ…
Դուք այլևս ոչ մի իրավունք չունեք պախարակելու, կոչ անելու, մեղադրելու, խորհուրդ տալու ոչ’ մնացողներին, ո’չ էլ անգամ գնացածներին ու գնացողներին…
ԼՌԵՔ …