ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն,  2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման համաձայն՝ Ծովինար Սողոմոնյանը կպաշտոնավարի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։

Բարձր գնահատելով Ծովինար Սողոմոնյանի ներդրումը մաքսային համակարգի բարեփոխման և զարգացման գործում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930