
Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 5․000-ը

Լիբիական Դեռնա քաղաքում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեռնեի քաղաքային խորհրդի անդամ Ահմեդ Էմդուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ քաղաքի բազմաթիվ շենքեր և բնակավայրեր ամբողջությամբ ջրի տակ են, ենթակառուցվածքները քայքայվել են ջրհեղեղից, ավերվել են հիմնական ճանապարհները, զգալի կորուստներ են եղել պետական և մասնավոր ոլորտներում:
Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն 3-օրյա սուգ է հայտարարել աղետի պատճառով։ Ամբողջ երկրի տարածքում դրոշները կիջեցվեն։ Վարչապետը կոչ է արել միջազգային օգնություն ցուցաբերել ջրհեղեղից տուժած շրջաններին։
Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են նաև Լիբիայի Բենգազի, Բեյդա, Մերկ և Սուս քաղաքների վրա: