Դեղի փողը վերջացել է․ Անուշ Պողոսյան

Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է ․ «ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այսուհետ բոլոր հաշմանդամներին կտրամադրվի անվճար դեղորայք:

Իհարկե հրաշալի է

Բայց….
բոլոր արտահիվանդանոցային բժշկական օգնություն տրամադրողների բյուջեում փոփոխություն եւ դեղորայքի համար նախատեսված գումարի վերանայում չի արվել: Պարզ ասած` հիվանդը գնալու է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա դեղ ստանալու ու իրեն պատասխանելու են, որ դեղորայքի համար նախատեսված գումարը վաղուց վերջացել է….

Ինչ է ստացվում` մեր «տաղանդաշատ» պաշտոնյաները նորից հիվանդին ու բժշկին դնում են կոնֆլիկտային իրավիճակի մեջ: Բայց դա կարեւոր չէ, կարեւորը «բարեփոխումների» իմիտացիան է…..

Հ.Գ. Մեր հիվանդներին եւ բժիշկներին քաջ առողջություն եւ ամուր նյարդեր……»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930