Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին որպես միջնորդ մասնակցել է հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը Հայաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Forbes.ru-ն հղում կատարելով ՌԴ մաքսային ծառայությանը, գրել է, որ, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1 511 ավտոմեքենա։
«Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» հարցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումը անընդունելի է։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիվ կորուստների համար։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրավվածությունն օգնեց կողմերին հաստատել հրադադար, և մենք շարունակում ենք մնալ ներգրավված և խրախուսում ենք այն աշխատանքը, որ անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»։
Ո՞ր տեսակին ենք պատկանում մենք, ո՞ր տեսակ ժողովուրդն ենք, այն, որ դալուկանում ենք, կարկամում ցավից ու պատրաստ չենք պաշտպանելու մեզ, թե՞ այն ժողովուրդն ենք, որի բիբերը լայնանում են և որը պատրաստ է նոր ուժով պայքարել և արհավիրքի դեմն առնել:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից 5-ը երեխաներ են. նրանցից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ, որն ուղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ: Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի […]
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված եւ չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք: Մի քանի օր տեւած այս զանգվածային ագրեսիայի հետեւանքով զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են: Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլեւ նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով: Հսկայական վնաս է հասցվել Ջերմուկ հանգստավայրի բնությանը, որը հայտնի է բուժիչ հանքային ջրերով:
Ալեքսանդր Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ. այլ պատճառ ես չգիտեմ. Արման Հովհաննիսյան
Դատավոր Վարդան Գրիգորյանին չի մտահոգում ԲԴԽ նախագահի պաշտոնում Կարեն Անդրեասյանի հնարավոր նշանակումը
Թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են իրենց քաղաքացիներին խուսափել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններ մեկնելուց, քանի որ հավանական են ռազմական գործողությունները։
Նախ ՀՀ քաղաքացի եմ, հետո՝ դատավոր. Աստված պահապան մեր պետությանն ու մեր ազգին. Արթուր Ստեփանյան
Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց՝ հնարավոր ռազմական նոր էսկալացիայի պատճառով։ Զգուշացումն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։
Լավ էլի…Վճռաբեկի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը չպատասխանեց՝ «ի՞նչ է լինելու մեր երկրի հետ» հարցին
Դուք՝ որպես լրագրող, գիտե՞ք ՝ ինչ է լինելու մեր երկրի հետ…Մենք էլ չգիտենք. դատավոր Արթուր Ավագյան
Ես գիտեմ, որ իմ տղայի երազած Հայաստանում պիտի ապրեմ. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյան
44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայների ծննդյան օրվան նվիրված հիշատակի երեկո. ՈՒՂԻՂ
Ես դատավոր եմ աշխատում, որ երկրի վիճակը լավ լինի. ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Դավթյան
Մեր աշխատանքով պետք է անենք անհնարը, որ մեր երկիրը դուրս գա այս վիճակից. դատավոր Ռուբիկ Մխիթարյան
Այս տարվա ապրիլին Տիգրան Ավինյանի մայրը հողամասը վարձակալության է հանձնել «Իրիգեյթ» ընկերությանը, որի սեփականատերը նրա ամուսինն է՝ Արմեն Ավինյանը։ Վարձակալության է տրամադրվել այս հողամասից 1,7 հեկտարը՝ 25 տարով։ Ամսական վարձավճարը ամուսինների միջև կազմում է 240 000 դրամ։
Բախումը տեղի ունեցավ երկու առաջնորդների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ Բրյուսելում կայացած բարձր մակարդակի բանակցությունների չորրորդ փուլից ընդամենը երկու շաբաթ անց, որտեղ առաջընթաց գրանցվեց։ Կարեւոր է նշել, որ դա հետեւեց Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական նվաստացմանը։
Իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին ՀՀ մի շարք մարզեր այցելելու վտանգավորության մասին:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը՝ մարդասիրական ոլորտում, այս օրերին ՀՀ կառավարության՝ մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, Առաջին օգնության պայուսակների տեսքով:
TikTok-ի արգելափակումները, ինչպես նաև այլ կայքերը արգելափակումները Հայաստանում հանված են:
Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մասնակի զորահավաքը չի վերաբերելու Չեչնիային, քանի որ տարածաշրջանը «գերակատարել է զորակոչի պլանը 254 տոկոսով»: Չեչնիայի ղեկավարը չի բացատրել, թե ինչի վրա է հիմնված այդ թիվը, սակայն, նրա խոսքով, նման ցուցանիշների հաջողվել է հասնել, քանի որ «իրենք ի սկզբանե աշխատել են, ցուցաբերել են հայրենասիրություն, պետության հանդեպ սեր»:
Google Maps-ի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 11:45-ին, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետից Հյուսիսային Օսիայի Չմի գյուղը 13 կիլոմետրանոց խցանում է եղել։
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Հիքիին:
Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։
Երբ պատերազմից ու պատմական պարտությունից հետո իշխանությունը վերարտադրվում է ու շարունակում վտանգավոր ցածրորակ կառավարումը, իսկ ընդդիմութունը չի վերափոխվում լուրջ համակարգի՝ դառնալով այլընտրանք իշխանությանը, ապա հասարակությունը դառնում է անտարբեր, անհեռանկար, անհաղորդ՝ պետության և իր իսկ գլխին կախված վտանգներին, և անկախ այն բանից, թե ո´ր ընտրազանգվածին է պատկանել վերջին ընտրություններում, ո´ւմ է ձայն է տվել, մարդն իրեն զգում է լքված ու «անտեր»։
«Այս արհավիրքի հեղինակի անունը Նիկոլ Փաշինյան է». Հենրիխ Դանիելյան
«Ուզում եմ Կասկադն ավարտուն տեսքի բերենք ու իրոքից ունենանք այդ մշակութային միջավայրը». քաղաքապետ