Քննարկել են գազային հանգույցի «ճանապարհային քարտեզը»

Մոսկվան եւ Անկարան սկզբունքային համաձայնության են եկել Թուրքիայում գազային հանգույց կատուցելու նախագծի շուրջ։ Նախագծի իրականացման քայլերի հերթականության հարցում որոշակիություն կերեւա արդեն այս տարվա վերջին։ Այս մասին հայտնում է ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հույս էր հայտնել, որ առաջիկայում պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Թուրքիայում գազային հանգույցի //հաբի/ կառուցման նախագծի իրականացման շուրջ։ «Ներկայումս մենք արդեն հասել են եզրափակիչ փուլ «ճանապարհային քարտեզի» քննարկումներում։ Ռուս գործընկերների հետ բանակցություններում ունենք սկզբունքային համաձայնություններ։ Կա հավանականություն, որ արդեն այս տարվա վերջին մենք կիմանանք, թե կոնկրետ ինչ քայլեր կարվեն նախագծի իրականացման համար»,- ռուսական պարբերականի հետ զրույցում մեկնաբանել են Անկարայից։

Տեսանյութեր

Լրահոս