Արցախի պետական ինստիտուտները ՀՀ–ում գործում են` ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

Լրագրողների հետ զրույցում` պատասխանելով համապատասխան հարցին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն անիմաստ է. ըստ նրա՝ ՀՀ-ն պաշտպանում է արցախահայության իրավունքները։

«Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն… ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,- ասել է Խաչատուրյանը։

Հարցին, թե Հայաստանը ինչպես է նպաստում արցախահայերի վերադարձին, Խաչատուրյանը պատասխանեց` այդ հարցը արդեն քննարկվում է։

Նա չհամաձայնեց լրագրողի այն ձևակերպմանը, թե արցախահայությունը կարծում է, որ ՀՀ–ն չպետք է հանձներ իրենց հայրենիքը թշնամուն։

«Հայաստանի Հանրապետությունը տենց բան չի արել, իսկ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռ 1991 թվականին»,- ասել է նա։

Լրագրողի ճշտող հարցին` այսքան ժամանակ Ալիևը ինչո՞ւ չէր վերցնում Արցախը, նա պատասխանել է. «Թող վերցներ»։

Տեսանյութեր

Լրահոս