«Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք». Թուրքիայի ՊՆ ղեկավար

Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք։

Այս մասին հայտարարել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ։

Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ X սոցիալական ցանցում։

Յաշար Գյուլերը ևս մեկ անգամ շնորհավորել է Զաքիր Հասանովին «նոյեմբերի 8-ի՝ Ադրբեջանի հաղթանակի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ հարգանքով է հիշում նահատակների և վետերանների հիշատակը, ովքեր 44 օր հերոսաբար մարտնչել են Ղարաբաղի ազատագրման համար»։

Տեսանյութեր

Լրահոս