
Բժիշկը հայտնել է թոքաբորբի առաջացման գլխավոր պատճառը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ցրել է թոքաբորբի մասին տարածված միֆը։ Ըստ shantnews-ի՝ «Россия 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նա ասել է, որ հիվանդությունը վարակիչ չէ։
Նրա խոսքով՝ այս հիվանդությունն առաջանում է իմունիտետի թուլացման պատճառով։
Մյասնիկովը բացատրել է, որ գրեթե յուրաքանչյուր մարդ թոքաբորբի բակտերիայի կրող է։ Երբ մարդը մրսում է, իմունային համակարգը թուլանում է, և այդ ժամանակ թոքաբորբը կարող է ակտիվանալ: