Փարիզի քաղաքապետը X սոցիալական ցանցը հսկա համաշխարհային կոյուղի է անվանել
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է X սոցիալական ցանցում իր էջը ջնջելու որոշման մասին՝ սոցիալական ցանցն անվանելով «հսկա համաշխարհային կոյուղի»։
«Ես որոշել եմ հեռանալ Twitter-ից (X): Twitter-ը… վերջին տարիներին դարձել է տպավորիչ գործիք՝ մեր ժողովրդավարությունները ոչնչացնելու համար… Այս հարթակը դարձել է հսկա համաշխարհային կոյուղի»,- գրել է Իդալգոն X-ի էջում։
Փարիզի քաղաքապետը սոցցանցը և դրա սեփականատեր Իլոն Մասկին մեղադրել է լարվածության և հակամարտությունների սրման մեջ։ Նրա կարծիքով՝ սոցցանցը լայնորեն օգտագործվում է «մանիպուլյացիայի, ապատեղեկատվության, ատելություն հրահրելու, ահաբեկելու, հակասեմիտիզմի և բացահայտ ռասիզմի համար»։ Իդալգոն հավելել է, որ հարթակը համարում է մասնավոր շահերի և հակաժողովրդավարական քաղաքական նախագիծ։
Մասկը նախկինում քննադատության էր ենթարկվել օգտատերերից մեկի հրապարակման տակ արված մեկնաբանության համար, որը շատերը համարում էին հակասեմական հռետորաբանության դրսեւորում։ Ձեռնարկատիրոջ հայտարարության վրա ուշադրություն էր դարձրել նաև Սպիտակ տունը հրավիրել։
Իր դեմ ուղղված քննադատությունների ֆոնին Մասկը գրել է, որ ցանկացած օգտատեր, ով կհամարձակվի իր սոցիալական ցանցում հրապարակայնորեն աջակցել ցեղասպանությանը, կարգելափակվի։