Բրեդ Փիթի որդին դերասանին «համաշխարհային կարգի ապուշ» է անվանել, որի ներկայությամբ նրա երեխաները «դողում են վախից»
Ամերիկացի դերասաններ եւ նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի որդեգրած որդին՝ Փաքս Թիենը, հորը անվանել է «համաշխարհային կարգի ապուշ»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես պարզաբանում է հրապարակումը, գրառումը հրապարակվել է երեք տարի առաջ՝ 2020 թվականին, Փաքսի ինստագրամյան փակ էջում։ Երիտասարդն այդ ժամանակ 16 տարեկան էր։ Նա հեգնանքով շնորհավորել է դերասանին՝ Հայրերի օրվա առթիվ։ Ըստ Փաքսի՝ Բրեդ Փիթը «բազմիցս ապացուցել է, որ սարսափելի եւ զզվելի մարդ է»։
Փաքսը նաեւ գրել է, «Դու ոչ մի վերաբերմունք չունես քո 4 մանկահասակ երեխաների հանդեպ, ովքեր քո ներկայությամբ դողում են վախից։ ու երբեք չես գիտակցի այն վնասը, որը հասցրել ես իմ ըտանիքին, քանի որ դու ունակ չես այդպիսի բաներ հասկանալու։ Դու դժոխքի ես վերածել իմ սիրելի մարդկանց կյանքը։ Կարող ես ինքդ քեզ ու աշխարհին պատմել այն, ինչ ուզում ես, բայց ճշմարտությունը մի օր կբացահայտվի»։
Գրառմանըկից հրապարակված է Փիթի լուսանկարը՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Օսկար» ստանալիս։
Թե կոնկրետ ինչպես է տվյալ սքրինշոթը հայտնվել Daily Mail-ի մոտ, չի նշվում։
Անջելինա Ջոլին վիետնամցի տղային որդեգրել է 2007 թվականին։ Բրեդը պաշտոնապես որդեգրել է նրան հաջորդ տարի։