ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը:
Հավի կրծքամիսը երկարավուն կտրատեք։ Հնդկաձավարի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 15 րոպե ուռչի։
Հաճախ ինձ դիմող ամուսինները կիսվում են որդեծնության վերաբերյալ իրենց անհանգստությամբ և իմ կարծիքն են հարցնում: Որոշ ամուսնական զույգեր ցանկանում են մեկ-երկու երեխա ունենալ, իսկ մյուսները երազում են բազմազավակ ծնող դառնալու մասին: Սակայն լավ կլինի, որ զավակ ունենալու հարցը նրանք Աստծուն թողնեն: Ամուսինները պետք է իրենց կյանքն Աստվածային նախախնամությանը վստահեն և սեփական ծրագրեր չկազմեն: Նրանք պետք է հավատան, որ Աստված, որ հոգ է տանում երկնքի թռչունների մասին, շատ ավելի մեծ հոգածությամբ պիտի վերաբերվի իրենց զավակներին:
Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ Համակարգը հասանելի կլինի ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակով։
Մյասնիկովը բացատրել է, որ գրեթե յուրաքանչյուր մարդ թոքաբորբի բակտերիայի կրող է։ Երբ մարդը մրսում է, իմունային համակարգը թուլանում է, և այդ ժամանակ թոքաբորբը կարող է ակտիվանալ:
«Խաղաղության պայմանագրի» ուղղությամբ վարվող քաղաքականության վերաբերյալ Սերժ Սարգսյանի այս գնահատականը խորքային կերպով բացահայտում է Նիկոլ Փաշինյանի արատավոր ու չափազանց վտանգավոր վարքագիծը, որն ունի ոչ միայն քաղաքական, այլև ընդհուպ հոգեբանական սկզբնապատճառներ։
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ:
Կառավարության նիստում կոռուպցիոն գործերով դատարական գործընթացների քննարկումը ուղղակի միջամտություն է դատական իշխանությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում գործադիրի նիստում շուրջ 40 րոպե տևած քննարկումն այս կերպ բնորոշեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը` հիշեցնելով, որ քննարկմանը ներկա էր թե՛ գլխավոր դատախազը, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեի ու Քննչական կոմիտեի ղեկավարները, բայց չկար դատական իշխանության որևէ ներկայացուցիչ։
Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել` աղբ լցնելով այդ հատվածում։ Տեղեկությունը X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը («Caucasus Heritage Watch»):
Հակաօդային պաշտպանությունը Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության առանցքային բաղադրիչներից մեկն է, և չնայած երկկողմ հարաբերությունների որոշակի սառեցմանը, այս ոլորտում համակարգումը պահպանվում է և կշարունակվի ապագայում:
Կայքի տեղեկություններով քաղաքացին, որը տեղափոխվել է հիվանդանոց, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է:
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել Կատարի և Եգիպտոսի հետ Իսրայելի հետ հումանիտար զինադադարը երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներն այս անգամ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում էին: Եկել էին հենց տեղում ծանոթանալու մարդկանց անհանգստացնող խնդիրներին: Լսելու ու պարզաբանելու, քննարկելու ու միասին գտնելու առաջնահերթ խնդիրների լուծումները:
Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ մաքուր ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողականան ծառայությունից։
Սրանով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ «հատուցումների և տարածքային պահանջների», այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաև ապահովելով Արցախի էթնիկ զտումների և բնակչության զանգվածային բռնի տեղահանումների հայելային կրկնությամբ գործեր։
Նիկոլ Փաշինյան, եղբա՛յր, եթե ունակ չես դիմադրել, վեր կաց, գնա. Տաթև Հայրապետյան
Ոստիկանն ամուր բռնել է ակցիայի մասնակցի ձեռքը, բայց մեքենա չկա, որ նրան բերման ենթարկեն
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է 2024-ի բյուջեի խորհրդարանական քննարկմանը: Անդրադառնալով Թուրքիայի ռազմական արդյունաբերության ոլորտին՝ նա նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ այդ ոլորտի առաջատարներից մեկը։
Չեմ քայլելու սրճարանների, հաց ուտող մարդկանց արանքով. Միքայել Նահապետյանին նույնպես բերման ենթարկեցին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) նոյեմբերի 24-ից Գազայի հատվածի ավելի քան 120 հազար բնակչի առաջին անհրաժեշտության սննդամթերք է տրամադրել:
Եթե 10-ի փոխարեն լինենք 50, ոստիկանությունն էլ սենց կենտրրոնացված չի կարողանալու գործել. Նահապետյան
Ոստիկանությունն առանց պատճառաբանության, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող հատվածի երթևեկությունը:
Ավետիք Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում ի թիվս մեծ բանաստեղծի արտասահմանում անցկացրած տարիների այլ ուշագրավ դրվագները, ներկայացնում է նաև մի զավեշտալի պատմություն, որն ավարտվում է տուգանքով։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակորեն պաշտպանել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, միասնությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը։ Արևմուտքի ազդեցության տակ Հայաստանի ներկայիս իշխանությունը հայտարարություններ է անում, որոնք դեմ են անկախ պետություն ստեղծելու իրավունքի համար աբխազ ժողովրդի ընտրած ուղուն»,- netgazeti.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Աբխազիայի դե ֆակտո նախագահը:
Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է մղում հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) ստեղծման գաղափարը՝ որպես ազդեցության գործիք՝ միաժամանակ հիմնելով նմանատիպ կառույցներ Կենտրոնական Ասիայի երկրներում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։