ԵՄ-ում տոննաներով սուրճ ու կակաո կարող է ոչնչացվել

Եվրամիությունում պահեստներում պահվող հարյուր հազարավոր տոննա սուրճ և կակաո կարող է ոչնչացվել հունիսին ուժի մեջ մտած անտառների պաշտպանության օրենքի պատճառով: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ըստ թերթի՝ Եվրամիության պահեստներում պահվող հարյուր հազարավոր տոննա կակաո և սուրճ կարող է ոչնչացվել այս տարվա հունիսին ուժի մեջ մտած ԵՄ-ի անտառահատումների դեմ օրենքի չնախատեսված հետևանքով։

ԵՄ պահեստներում պահեստավորված սուրճը և կակաոն հնարավոր է՝ չհամապատասխանեն չափանիշներին, ինչի հետևանքով կա՛մ պետք է վաճառվեն միությունից դուրս, կա՛մ ոչնչացվեն։

Աշխարհի խոշորագույն շոկոլադ արտադրող Barry Callebaut ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ կարող են մեծապես տուժել ֆինանսապես՝ ներդրված օրենքի պատճառով։ Barry Callebaut-ը մշակում է կակաոյի համաշխարհային բերքի մոտ 20%-ը, իսկ ԵՄ-ն ընկերության համար ամենակարևոր շուկան է։

Հայտնի է, որ աշխարհում կակաոյի մոտ 70%-ն աճեցվում է Փղոսկրի Ափում և Գանայում, որտեղ անտառահատումների և երեխաների շահագործման խնդիր կա, իսկ աշխարհում սուրճի հիմնական արտադրողներն են Բրազիլիան, Վիետնամը, Կոլումբիան և Ինդոնեզիան, նշում է պարբերականը։

Ըստ օրենքի՝ արգելում է այն ապրանքների արտահանումն ու ներմուծումը, որոնց արտադրությունն ու վաճառքը կարող են հանգեցնել անտառահատումների:

Տեսանյութեր

Լրահոս