
Իտալացի հոգևորականը 100 հազար եվրո նվիրատվությունը ծախսել է սեփական հաճույքների վրա

Իտալիայի Լենյարո կոմունայի եկեղեցականը յուրացրել է եկեղեցուն բարեգործական նպատակով նվիրաբերված 100 հազար եվրոն:
57-ամյա հոգևորականը գումարը ծախսել է իր հանգստի ու հագուստների վրա, գրում է The Local-ը:
Տղամարդը նվիրատվությունը ծախսել է ավտոմեքենայի, մարզական հանդերձանքի, սկուտերի, շքեղ ռեստորանների, Սիցիլիայում ու Ալպերում հանգստի վրա:
Նման շքեղության համար հոգևորականը պարտական է անցած տարի կյանքից հեռացած պադուացի մի դեղագործի նվիրատվությանը, ով 14 մլն եվրո էր նվիրաբերել «Կարիտաս» կաթոլիկական կազմակերպության տեղի մասնաճյուղին, որն օգնում է աղքատներին, կարիքավորներին ու հիվանդներին:
Հարկ է նշել, որ Ոստիկանություն առաջինը դիմել էին հոգևորականի գործընկերները, ովքեր նկատել էր նրա տարօրինակ վարքագիծը:
Օրինախախտ պաստորի անունը դեռ չի հաղորդվում: Նրա բոլոր հաշիվները սառեցվել են ու գտնվում են կալանքի տակ: