UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտարարել է, որ աշխարհի նախկին չեմպիոնուհին արժանի է մատչ-ռևանշի:
Հեղինակավոր whoscored.com կայքը եվրոպական առաջնությունների յուրաքանչյուր տուրից հետո ներկայացնում է խաղի լավագույն ֆուտբոլիստին և բոլոր ֆուտբոլիստների գնահատականները:
Թուրքիայի Սամսուն նավահանգստում արգելափակվել են 4 ռուսական նավեր, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
Թայսոն Ֆյուրիի պրոմոուտեր Միկ Հենեսին հաղորդել է, որ բրիտանացին կարող է հրաժարվել IBF վարկածով չեմպիոնական տիտղոսից, որպեսզի չանցկացնի պարտադիր պաշտպանություն` Վյաչեսլավ Գլազկովի հետ մենամարտում:
Ամեն օր և որքան հնարավոր է՝ հաճախ օգտագործեք այս խառնուրդը: Հաճելի է իմանալ, որ այս միջոցը կանխարգելում է տարբեր հիվանդություններ, ինչն էլ նշանակում է, որ այն կարելի է օգտագործել ամեն օր և բոլորին:
Մադրիդի «Ռեալին» դուրս են թողել Իսպանիայի Գավաթի 2015-2016 խաղարկությունից: Մադրիդցիների որակազրկման պատճառն է ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշևի մասնակցությունը 1/16 եզրափակչի՝ «Կադիսի» դեմ խաղում։
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 5-ին, ժամը 01.20-ին, Ստոկհոլմ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1990 թ. ծնված Բորիս Ու.-ն, ով 2013 թ. մայիսի 23-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է […]
Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանն այսօրվա հանրահավաքին մանրամասն ներկայացրեց Ասատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ արտագնա խաղից առաջ գովեստի խոսքերով է արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Երեկ չէ առաջին օրվա ելույթիս համար, որ կպել եմ Մանվել Գրիգորյանին, Երկրապահի տղաները՝ ելույթս չընդունելով, հանցավոր, խուժան գրուպաներով հարձակվել են վրաս:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները երկրորդ շարք հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին, հայտնում է BBC-ն:
Նոյեմբերի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել 1978 թ. ծնված Ստելլա Մ.-ի պայուսակից գումար գողանալու մասին:
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Լիգա 1-ի 17-րդ տուրում 11 մետրանոց հարվածով գրավելով «Նիցցայի» դարպասը՝ դարձել է Ֆրանսիայի առաջնություններում ՊՍԺ-ի լավագույն ռմբարկու:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 7-8-ին նույնքան կբարձրանա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահը պարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին:
Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը իր շուրջ տարածված ապատեղեկատվության և առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին:
Rickenbacker էլեկտրակիթառը, որը պատկանել է բրիտանական լեգենդար The Beatles խմբի երաժիշտ Ջոն Լենոնին, Julien’s Auctions աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով, հայտնում է BBC-ն:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 16-ի սահմաններում «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի և Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ հարձակվել է Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա նստացույցին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի աջակիցների և այնտեղ ներկա քաղաքացիների վրա՝ ակնհայտորեն փորձելով սադրել զանգվածային բախում:
«Ռեալը» գտել է Դենիս Չերիշևի որակազրկման անօրինականության հաստատումը: «Մրցաշարի կոմիտեի գլխավոր մրցավարն ընդունել է այն փաստը, որ Չերիշևն անհատական ծանուցում չի ստացել որակազրկման մասին:
Ադրբեջանում՝ Կասպից ծովում գտնվող «Գյունեշլի» նավթի հանքավայրի հարթակում երեկ ծագած ուժեղ հրդեհին զոհ է դարձել 32 աշխատակից, հայտնում է Reuters-ը:
Eagles of Death Metal ռոք խումբը, որի համերգի ժամանակ էր տեղի ունեցել հարձակումը Փարիզի «Բատակլան» թատրոնում, ելույթ կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 6-ին, հայտնում է Billboard-ը:
Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել։ Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բակակցությունների պաշտոնական մեկնարկը։
«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն երկար ժամանակ դատական քաշքշուկների թոհուբոհում է: Օրերս դատարանի որոշմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման:
Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic շախմատային մրցաշարը: 1-ին տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, իսկ հոլանդացի Անիշ Գիրին հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 08.21-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում այրվում է տուն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար և «Ոչի» քարոզչական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի ներկայացրած նյութերի հիման վրա Գլխավոր դատգախազության հակտապես կարևոր գործերի վարչությունում հարուցված գործի շրջանակում ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատող Զավեն Միրիջանյանը: Նա 10 տարուց ավելի ընտրատածքային հանձնաժողովի անդամ է:
Այս օրերին Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներն ու հարակից փողոցներում ընթացող երթերը լուսաբանվում են զանգվածային լրատվության միջոցների կողմից, և անմիջաբար զանգվածային միջոցառումների տարածքում աշխատող լրագրողները երբեմն հայտնվում են լարված իրավիճակներում, հասարակական կարգ ապահովող ոստիկանների ու ցուցարարների միջև, փողոցների բանուկ հատվածում և այլն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է, իսկ Մարտունիում տեղում է ձյուն: