Բաժիններ՝

Ասեք ոչ Nutella-ին

Nutella-ն համեղ շոկոլադե քսուք է, որը դուր է գալիս գրեթե բոլորին, սակայն քչերը գիտեն, որ սա այն ուտելիքներից մեկն է, որը, ըստ healthyfoodteam.com-ի՝ իր մեջ մեծ քանակությամբ գենամոդիֆիկացված օրգանիզմներ է պարունակում: Կապ չունի, թե որքան առողջարար են մյուս բաղադրիչները, քանի որ գենամոդիֆիկացված օրգանիզմներից անգամ մեկի առկայության դեպքում մթերքը կարող է լուրջ վնասներ հասցնել օրգանիզմին:

Nutella-ի 4 վտանգավոր բաղադրիչները

ՍոյաԳուցե ասեք, որ սոյան հազարավոր տարիներ օգտագործվել է ասիացիների կողմից, հետևաբար՝ ինչպե՞ս կարող է այն վտանգավոր լինել առողջության համար: Սակայն իրականում չգիտեք, որ Ասիայում սոյայի հատիկները բնական ճանապարհով են աճեցվում և օգտագործվում են քիչ քանակությամբ, ի տարբերություն՝ արևմտյան պետությունների: Nutella-ն պարունակում է սոյալեցիտին՝ տարր, որը բացասական ազդեցություն ունի ձեր օրգանիզմի վրա:

ՇաքարԱյս շաքարը ստանում են շաքարի ճակնդեղից, որն այդքան էլ թանկ չէ, սակայն իր մեջ մեծ քանակությամբ քիմիկատներ է պարունակում: Սա ոչ մի կապ չունի բնական շաքարի հետ, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Իսկ ահա շաքարի գինը մեծ նշանակություն ունի Nutella արտադրողների համար:

Կարդացեք նաև

Զտած կաթՉնայած կաթից պատրաստված բոլոր մթերքները մեր երևակայության մեջ կապված են կովի կաթի հետ, այնուամենայնիվ, զտած կաթը կատարելապես ուրիշ է: Nutella-ի բաղադրության մեջ մտնող կաթը ստանում են ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ) կերով սնված և հակաբիոտիկներ ստացած կովերից: Սա արվում է կաթի գինն իջեցնելու համար, ինչն էլ հանգեցնում է կաթի վատ որակին:

ՎանիլինNutella-ի տուփի վրա կարող եք կարդալ, որ բաղադրության մեջ ոչ մի արհեստական գունաներկեր չկան, սակայն ոչ մի խոսք չի ասվում անբնական համերի մասին: Nutella-ի բաղադրության մեջ առկա վանիլը ստանում են Չինաստանի գործարաններում: Այս համային հավելումը տարբերվում է բնական վանիլից, այս հավելումն այնպես է ստեղծված, որ կախվածություն առաջացնի: Բացի այդ, այն կարող է մեծ վնասներ հասցնել ուղեղի բջիջներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս