Այսօր Եվրամիության անդամ երկրների ՆԳՆ ղեկավարները նիստի ժամանակ պայմանավորվել են ընդունել համաձայնագիր ուղևորների ռեեստրի վարման կանոնների մասին:
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիա՝ Լոնդոնի «Չելսի»:
2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմել են 6 մլրդ 245,6 մլն դոլար, հայտնում է contact.az-ը:
4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ փոքրիկի սպանության մեջ մեղադրվող կինն ունի հոգեական առողջության հետ կապված որոշ խնդիրներ և սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար։
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը դեկտեմբերի 3-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:
«Ի վերջո, խոսքը միայն վրաններին չի վերաբերում: Դա մշակութային հուշարձան է, և դրա հարևանությամբ բիոզուգարաններ չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ ես չգիտեմ՝ ինչե՞ր կարող են կատարվել այնտեղ գիշերային ժամերին, երբ հուշարձանը վերահսկողությունից դուրս է»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Տաքսու վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարողները հայտնաբերվել են:
Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նախագծի գլխավոր կոնստրուկտորը Պոլ Չաթալբաշյանն է, գլխավոր ինժեները՝ Հրաչ Սարգսյանը, կապալառուն՝ «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ստեփան Ախոյան)։
Սաակաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները նման որոշում են կայացրել, որպեսզի թույլ չտան իր մասնակցությունը Վրաստանի ընտրություններին: «Ինձնից Վրաստանում շատ են վախենում, այնտեղ վախենում են խոսքի ազատությունից, այդ պատճառով էլ փորձում են փակել «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, ինչպես նաև ինձ ցանկանում են զրկել հաջորդ տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելուց, թեև ես չեմ հայտարարել, որ ցանկանում եմ մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Ցուցադրության ընթացքում այցելուներին ներկայացվեցին նաև «Անթուան Սևրուգին» և «Անդրե Սևրուգյան» ալբոմ-գրքույկները, որտեղ զետեղված են լուսանկարչի և գեղանկարչի աշխատանքները:
«Կարմիր սատանաները» դիտարկում են հաջորդ մրցաշրջանից իտալացուն հրավիրելու հնարավորությունը:
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարտադրել է ավիաընկերություններին փոխհատուցում տրամադրել ուղևորներին վնասված ուղեբեռի համար: Այս մասին հայտնում է ամերիկյան The Consumerist պարբերականը:
«Նոր Հայաստանի» հանրահավքը՝ ուղիղ. «Ազատություն»
Դեկտեմբերի 3-ին, ժամը 00.05-ին, Բագրատաշենի մաքսատնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Հայկ Մ.-ն, որը 2007 թ. նոյեմբերի 6-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 159 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /ոստիկանության մարմինների քննությունից թաքնվող մեղադրյալ/:
Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցող հանարահավաքի մասնակիցներից, ովքեր նշում են, որ ոստիկանության ներկայացուցիչներն այցելում են իրենց բնակարաններ և հայտնում, որ վերջիններս ներկայանան ոստիկանության բաժիններ՝ ընդ որում, առանց որևէ հիմնավորում նշելու:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Էրիկ Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) շինարարությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Թուրք ու ռուս ժողովուրդների միջև չկա ու չի կարող լինել խնդիր: Թուրքերն ու ռուսները երկու մեծ ժողովուրդներ են, որոնք միասին կերտել են Եվրոպայի ու Ասիայի պատմությունը: Ռուսները հպարտ ժողովուրդ են ու մենք նրանց հարգանքով ենք վերաբերվում:
«Արևելքի» տվյալներով` Երևանում հողատարածք է հատկացվել լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար, ուր պիտի ցուցադրվեն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Երեկ լուրը Պոլսում անձամբ լուսանկարչին է փոխանցել Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Դժվարանցանելի են Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս և Գորիս-Սիսիան միջպետական ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը:
Առաջին անգամ տարածաշրջանում տեղի կունենա յուրահատուկ ցուցահանդես` աշխարհի ամենահայտնի ռոբոտների մասնակցությամբ:
Եթե Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան մեծացնել «Շահ Դենիզ» հանքավայրի խողովակաշարի շինարարության տեմպերը, ապա Վրաստանը ստիպված չի լինի գնել ռուսական գազ:
2015 թվականի դեկտեմբերի 3-ին` ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում՝ Բեզիկյան ամուսինների նկատմամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հաղորդել է ՌԴ նախագահին իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման արդյունքների մասին, որոնք վերաբերել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռին: Այս մասին հաղորդում է kp.ru-ն:
Կարգազանց վարորդներ՝ մարզերի ավտոճանապարհներին:
Գերմանական Բունդեսթագն այսօր հավանության է արժանացրել բունդեսվերի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում ու Իրաքում:
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին եւ հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում լարվածությունն ու այդ կերպ պատասխանում հայտարարությանը:
Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Թոմաս Մյուլլերը և «Բավարիան» քննարկել են նոր պայմանագրի բոլոր պայմաննները: Մոտ ժամանակները բանավոր համաձայնությանը կհետևի պայմանագրի պաշտոնական ստորագրումը:
«Ոչ»-ի ճամբարը որքան էլ ակտիվ էր, որքան էլ փորձում էր իր ասելիքը տեղ հասցնել, գոնե ինձ՝ որպես սահմանադրական իրավունքի մասնագետի, չհամոզեցին, որևէ համոզիչ փաստարկ ես չլսեցի, և դա հասկանալի էր, որովհետև փաստաթուղթը եթե ոչ իդեալական է, ապա այն առնվազն շատ լավն է՝ որպես մասնագիտական փաստաթուղթ: Այլ հարց է, որ տարբեր ուժերի մոտ քաղաքական օրակարգ կա, և փորձում են այս կամ այն առիթն օգտագործելով՝ այդ օրակարգն առաջ տանել: