Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Թուրքիան հիմք է տվել պատերազմ սկսելու համար՝ գրոհելով ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է «Ռոսիա-1»-ը:
«Ռուսաստանն ունի ընդամենը երկու դաշնակից, որոնք դավադիր են: Առաջինը՝ Նազարբաևը, ով թուրքական գործակալ է ԵՏՄ-ի մեջ, մյուսը՝ կոլխոզի նախագահն է` Լուկաշենկոն: Ռուսաստանի իրական դաշնակիցները Հայաստանն ու Սիրիան են»:
ԱՄՆ կառավարությունը հաստատել է Թուրքիային «խելացի» ռումբերի վաճառքի փաստը: Ինչպես հայտնում է milliyet.com.tr-ն, առաջին փուլում Թուրքիա կուղարկվի 1000 միավոր «խելացի» ռումբ:
Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է նոյեմբերի 13-ին Փարիզի Bataclan համերգասրահի վրա հարձակմանը մասնակցած երրորդ մահապատ ահաբեկչի ինքնությունը:
Իրանում պայթյունի հետևանքով 3 ոստիկան է զոհվել, հայտնում է «Տասնիմ» գործակալությունը:
Դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։
Երկու կիսամյակ տևողությամբ նախամագիստրոսական ծրագիրն անց կկացվի Երևանում, իսկ մագիստրոսակնաը՝ ԱՄՆ-ի Չիկագո-Քենթ իրավունքի դպրոցում, որը կտևի մեկ կիսամյակ:
Անցած 5 տարում քաղաքական էլիտան փոխել է Սահմանադրությունները Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում: Նախագահ Իլհամ Ալիևը հետևեց կենտրոնաասիական պետությունների և Բելառուսի օրինակներին՝ չեղյալ հայտարարելու նախագահական ժամկետի սահմանափակումները, ինչը նրան թույլ տվեց նախագահական երրորդ ժամկետում պաշտոնավարել:
ԱՄՆ-ն ստուգում է իրանական բալիստիկ հրթիռի հնարավոր գործարկման փաստը, որը գործարկվել է այս տարվա նոյեմբերին՝ խախտելով ՄԱԿ-ի օրենքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քանի դեռ Սահմանադրությունն ու օրենքները չեն դարձել հանրային կյանքի կազմակերպման հիմնաքարը, Հայաստանի յուրաքանչյուր ղեկավար փորձելու է կառուցել այնպիսի մակդիրներով պետություն, որը հարիր կլինի իր ճաշակին ու կուսակցական առաջնահերթություններին:
«50 հազար մարդ հանձնաժողովական էր, ամեն մեկն իր շահով է եկել, դարձել հանձնաժողովի անդամ: Ես դեպքեր գիտեմ, երբ ընդդիմադիր ներկայացուցչին կաշառել են, որ ինքը ձայն չհանի: Ուրեմն՝ մի արեք ընդդիմություն-իշխանություն պայքար: Հանրաքվեն անցել է այնպես, ինչպես սովորաբար մեր ընտրություններն անցնում են, ես առաջընթաց դեռ չեմ գրանցում»:
«Որպես ցեղասպանությունը վերապրածի ժառանգ՝ ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր չեն դադարում իրենց կյանքը նվիրաբերել հանուն այլոց փրկության: Հուսով եմ, որ այսօրվա իրադարձությունը կօգնի հանրության ուշադրությունը հրավիրել մարդկային կյանքի եւ մարդու արժանապատվության անձեռնմխելիությունն ապահովելուն եւ հումանիտար գործունեությանը սատարելուն ուղղված՝ կառավարությունների կողմից կոլեկտիվ հանձնառությունն ստանձնելու անհրաժեշտությանը»,- հայտարարում է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը և ունի քաղաքական կամք այն դարձնել իրականություն՝ ներառելով մեր հասարակության կառուցողական մոտեցումները: Վստահ եմ, որ միասին կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը, մեր Հայաստանը:
Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են:
«Հանրաքվեն համարում ենք կայացած, մենք ունենք կոնկրետ թվեր և փաստեր: Արդյունքները ցույց տվեցին, որ այդ աղմուկը շինծու էր, և նույնիսկ երբ այսօր նայում ենք գրավոր բողոքներին, դրանք ցույց են տալիս, որ աղմուկը տեղին չէր, և մեր այն քաղաքական ուժերը, որոնք չհասան իրենց ցանկացած արդյունքին, պետք է երկար խոսեն կեղծիքներից, բայց փաստերն այլ բան են ասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում «Վոլֆսբուրգը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (3:2), «Ռեալը» ջախջախեց «Մալմիեին» (8:0), իսկ «Յուվենթուսը» պարտվեց «Սևիլիային» (0:1):
Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։
Ինչպես հայտնում է Habertürk-ը, Իրանից Թուրքիա մատակարարվող բնական գազի մատակարարման ծավալները նվազել են 28-30 միլիոն քմ-ից՝ հասնելով 14-15 միլիոն խմ-ի:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբույքան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացված է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում ադրբեջանական գումարտակները:
Թուրքիան ռուս լրագրողների համար նոր կանոններ է սահմանել երկրում աշխատելու համար, հայտնում է TASS-ը: Այս մասին հայտնել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանությունից:
Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Թուրքիայի տարածքը, որտեղ բուժում էր ստանում ու ներկայում գտնվում է Լիբիայում: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին:
Բաղրամյան փողոցում Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ պայքարի օրերին «Ֆոտոլուր»-ի հեղինակած հայտնի լուսանկարը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակությամբ, տեղ է գտել նաև «Ռոյթերս»-ի տարվա ամենահաջողված ու տպավորիչ լուսանկարների շարքում։
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևում կարող է լինել ոչ միայն շարքային խուլիգանություն, այլև իսկական հարձակում:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական երկու պատգամավորներին շանտաժի փորձ անելու մեղադրանքով հուլիսի 27-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խցակիցը զինված հանցախմբի գործով կալանավորված Փանիկ գյուղի բնակիչ Գևորգ Ջնդոյանն է։
Փրփուրը բերանին իշխանավորների եւ նրանց մերձավորների անուններն արտասանելը (ի դեպ, 1994-ի ամռանն էր, որ Աշոտ Մանուչարյանն առաջին անգամ ասել է «Գրզո»` շարժելով հավաքվածների ատելությունն այն ժամանակվա ՆԳ նախարարի բարեկամի նկատմամբ)` դա, անշուշտ, բարձրացնում է հասարակական ջերմաստիճանը, բայց չի նպաստում հասարակության կազմակերպմանը:
Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: