
Մոսկվայի կանգառում պայթյունի հետևանքով 3 մարդ է տուժել

Քննիչները շարունակում են աշխատել Մոսկվայի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում, որտեղ տեղի է ունեցել պայթյուն: Տրանսպորտի երթևեկությունը Պոկրովկա փողոցում՝ դեպի Սադովոյե կոլցո տանող ուղղությամբ, փակ է, հայտնում է TASS-ը:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է երեկ երեկոյան Պոկրովկա փողոցի թիվ 19 տան մոտ: 2 կին ստացել է բեկորային վնասվածք ու հոսպիտալացվել է, ևս մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, նրան բժշկական օգնությունը ցուցաբերվել է տեղում: Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները ծանր չեն:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը կարող էր դառնալ ինքնաշեն պայթուցիկ ծրարը, որը նետվել է ընթացող ավտոմեքենայի կամ շենքի պատուհաններից մեկից: Այս մասին հայտարարել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովը: