Դոնալդ Թրամփը կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ՝ կապված Կալիֆոռնիայի Սեն-Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ, ինչի հետևանքով սպանվել էր 14 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ մուսուլմաններն ատում են Ամերիկան ու կարող են Ամերիկան հարվածի տակ դնել:
Ինչպես պնդում է քաղաքական գործիչը, սահմանը հարկավոր է փակել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի իշխանությունները «չեն պարզել, թե ինչ է տեղի ունենում»:
Սպիտակ տունը Թրամփի հայտարարությունը որակել է որպես «հակասող ազգային շահերին»: