Ռուսաստանը Հայաստանի իր ռազմաբազան համալրել է հարվածային ու տրանսպորտային ուղղաթիռներով. ՌԴ ՊՆ
7 ժամանակակից հարվածային «Մի-24Պ» ու տրանսպորտային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով է համալրվել Հայաստանում Հարավային օկրուգի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային օկրուգի մամլո ծառայությունը:
«Մինչև ընթացիկ տարեվերջ կմատակակարվի ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակ: Ուղղաթիռները տեղակայվել են ավիամիավորման հարմարեցված կայանատեղիներում՝«ՄիԳ-29» կործանիչների հարևանությամբ: Ավիացիոն միջոցների հավաքումը կանցկացվի մեկ ամսում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքներ իրականացնել»,- նշված է հաղորդագրության մեջ: