«Եթե ձեզ թվում է, որ մենք ինտելեկտ չունենք, սխալվում եք». Մհեր Սեդրակյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ
– Վաղ առավոտից ահազանգեր էինք ստանում, որ էրեբունիում ընտրակաշառք է բաժանվում, որը կապում էին Ձեր անձի հետ։
– Եթե փող են բաժանում, թող բռնեն, դրանք ախմախ խոսակցություններ են։
– Նույնիսկ թվեր էին ասում, որ հանրաքվեի համար 70 միլիոն դրամ եք բաժանել։
– Տո, մեկը լինի ինձ տա նման գումար, ես փող ունե՞մ։ Չկա այդպիսի բան, եթե կա, թող իրավապահներն զբաղվեն։ Ընդհանրապես, Էրեբունիում ես առանձնապես ակտիվ չեմ։
– Պարոն Սեդրակյան, անգամ տեղեկություններ տարածվեցին, որ ոչ միայն էրեբունիում եք քարոզչություն արել, այլեւ Գյումրի եք մեկնել։ Հանդիպել եք քրեական հեղինակություն գյումրեցի Զապի հետ։
– Ուրեմն Զապը կապ չունի նման բաների հետ, Զապն իր մասնագիտությամբ իրավունք չունի, ինքը չի արել ոչ մի բան։ Իրանք չեն խառնվում, իրանց չի կարելի մտնել էդ կարգի բաների մեջ։ Իսկ եթե ես գնացել եմ… բա օպոզիցիան ինչի՞ ա գնում, ես պիտի գնամ իմ «այո»–ի ոնց որ ասած գովքն անեմ, դա բնական է. ես Աժ պատգամավոր եմ, գնում-բացատրում եմ, ով ոնց կուզի, թող քվեարկի։ Ամեն դեպքում նույն Զապը, ես, եթե գտնում ենք, որ ճիշտը սա է, ասում ենք, որ ճիշտը սա է, գնացեք ու սենց արեք։
– Իսկ Գյումրու հետ Ձեր կապը որն է, Շիրակը տեղական իշխանություններ ունի, այնտեղից ընտրված պատգամավորներ, իրենք չէի՞ն կարողանում…
– Իրենք էլ են երեւի կարողանում, բայց քանի որ ես մի քիչ հին մարդ եմ, իմ կապերն էլ շատ-շատ է, իմ կարծիքով՝ ես չեմ արել էնպես, որ ամբողջ Հայաստանում մի տարածք լինի, որ ինձ չընդունեն եւ չհարգեն։ Ես գնում եմ, ու ինձ հարգում են հին տղերքը, նոր տղերքը։ Հետո՝ ես բացատրում եմ այն, ինչ որ կա, ես ընենց բառեր չեմ օգտագործում, ու իմ ասածը հասնում է բոլորին, երեւի իմ մոտ ստացվում ա ասելը։
– Իսկ որ շրջանակներում եք ասել՝ գողականներր՞, թե՝ առհասարակ։
– Ընդհանրապես ռայոններում, ամեն տեղ, որտեղ որ համարել եմ, որ պետք է գնալ, գնացել եմ։
– Խորհրդարանական կառավարման համակարգը պահանջում է ինտելեկտուալ խորհրդարան։
– Եթե Ձեզ թվում ա, որ մենք ինտելեկտ չունենք, դուք սխալվում եբ։ Օրինակ, դու իմ նման ընկե՞ր կուզենաք, թե՝… չեմ ուզում օրինակ բերեմ։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: