Գագիկ Հարությունյանը կարող է ինքնաբացարկ ներկայացնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ-ի կողմից հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումից հետո «Ոչ»-ի միասնական շտաբը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հավաստիությունը։

ՀԱԿ-ը պնդում է, որ Գագիկ Հարությունյանը չի կարող օբյեկտիվ դատաքննություն կազմակերպել, քանի որ ՍԴ նախագահը շահագրգիռ է նախագծի ընդունման գործում՝ որպես նախագծի համահեղինակ։ Մեր տեղեկություններով՝ ՍԴ նախագահը որոշել է, որ «Ոչ»-ի միասնական շտաբի կողմից ՍԴ նման դիմում լինելու պարագայում ինքը ինքնաբացարկ կներկայացնի և չի մասնակցի այդ դիմումի քննությանը։ Չնայած նույնիսկ այդ դեպքում Գագիկ Հարությունյանը կշարունակից մնալ ՍԴ նախագահ, և ՀԱԿ-ը կարող է ասել, որ Հարությունյանը կարող է ազդել ՍԴ անդամների վրա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս