Բաժիններ՝

Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել Իրաքից. ԶԼՄ-ներ

Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել իրաքյան տարածքից՝ անտեսելով Բաղդադի բողոքը: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:

Գործակալության զրուցակիցն ասել է, որ Անկարան դժվար թե հետ կանչի զորքերը: «Մենք ակնկալում ենք, որ զինվորականները կմնան»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, թե դա «կախված է լինելու քննարկումներից»:

Միևնույն ժամանակ, Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հիշեցրել է Թուրքիային, որ վերջինս իրաքյան տարածքից զորքերը դուրս բերելու համար ունի 24 ժամ:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, Իրաքի վարչապետն սպառնացել էր Անկարային, որ կդիմի ՄԱԿ-ի ԱԽ այն դեպքում, եթե թուրքական զորքերը չլքեն Իրաքը 48 ժամվա ընթացքում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան զորքեր չի ուղարկի Իրաք այնքան ժամանակ, քանի դեռ Բաղդադն անհանգստացած է այդ առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս