Բաժիններ՝

Air France-ի ինքնաթիռը սպառնալիքների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում

Air France-ի ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Սան Ֆրանցիսկոյից Փարիզ, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մոնրեալում ինքնաթիռում եղած պայթուցիկ սարքի մասին անանուն սպառնալիքների պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ավիաընկերությանը:

AF083 չվերթը հաջողությամբ վայրէջք է կատարել Մոնրեալում տեղի ժամանակով կեսգիշերի սահմաններում:

Ինչպես ասվում է ավիաընկերության հաղորդագրությունների մեջ, վայրէջքից հետո ինքնաթիռը պետք է ստուգվի անվտանգության ծառայությունների կողմից, կատարվելու է ուղևորների ուղեբեռի զննություն:

Ինչպես ընդգծել են Air France-ում, տեղի իշխանությունները կանցկացնեն հետաքննություն, որպեսզի պարզեն, թե ովքեր են եղել անանուն հաղորդագրության հեղինակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031