Վրաստանում այս տարի միասնական ազգային քննությունները հաջողությամբ հանձնել և ուսանող է դարձել 34 հազար 843 դիմորդ։
Կատարվում է քննություն:
Իմ տարաձանությունները ՔՊ-ի հետ սկսվել են մինչեւ պատերազմը եւ մինչեւ պատերազմն արդեն կար որոշում, որ ես պետք է դուրս գամ ՔՊ-ից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտարարությանը:
Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, բարձրացել է Արարատի գագաթը, ինչի մասին հրապարակում է արել ինստագրամյան էջում։
Մանրացված կարտոֆիլն ու կաղամբը խաշել առատ ջրով։ Սոխառածին ավելացնել մածուկն ու համեմունքը, խառնել և լցնել ապուրի վրա։ Կրակն անջատելիս խառնել մանրացված կանաչին։
Երանի՜ թե, բնության խոսուն և առինքնող այս տեսարաններից ազդված, ամենքս էլ՝ առաջնորդ ու առաջնորդվող, հոգևորական և աշխարհական ըստ առաքյալի պատվերի հեզությամբ զգեստավորվենք (հմմտ. Կող. 3:12) ու մեր կյանքում մշտապես հեզությամբ «ընթանանք» (Եփես. 4:2): Ամեն:
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2023-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:
Դեղագործ Աբրահամ Հոդադին խորհուրդ է տվել, թե ինչպես արագ կորցնել գոտկատեղից հինգ սանտիմետր՝ առանց մարզվելու։ Նրա մեթոդով կիսվել է Daily Mirror-ը։
Լաչինի միջանցքը, անշուշտ, մի օր բացվելու է և վերականգնվելու է ոչ միայն քաղաքացիների, այլև բեռների տեղաշարժը։ Բայց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և Ադրբեջանի մաս, ինչին հաջորդեց Հակարիի կամրջի երկկողմանի փակումն ու ադրբեջանական անցակետի տեղադրումը, այն գործելու է բոլորովին այլ ռեժիմով։
Թուրքիայում գործող «Ինֆլյացիայի ուսումնասիրման խումբը» (ENAG) տվյալներ է հրապարակել այդ երկրում սպառողական գների ինդեքսի վերաբերյալ։
Նիգերի ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 4-ից բացել օդային տարածքը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ֆրանսալեզու լրատվամիջոցները:
«Կարևոր է, որ մենք կիսում ենք սիրիական ճգնաժամի կարգավորման հիմնարար մոտեցումները, ինչպիսիք են այդ երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգումը: Հասկանում ենք, որ այդ երկրի լիամասշտաբ վերականգնման համար անհրաժեշտ է հասնել ազգային հաշտեցման և համաձայնության»,-ասել Է Պուտինը:
Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Իսպանիայի բազմաթիվ տարածաշրջաններում սեպտեմբերի 4-ին շարունակվում են սաստիկ տեղատարափները, իշխանությունները զգուշացնում են հեղեղումների սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Որոշման նշված է, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,9 տոկոս։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը ՝ չհամաձայնեցված այցեր կատարելով եվրոպական երկրներ, ինչից հետո իշխանությունները իմպիչմենտի գործընթաց են սկսել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը:
Ազատությունից զրկված անձանց ինքնասպանությունների կանխարգելման կառուցակարգերի անհրաժեշտության հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Սեպտեմբերի 4-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պետական աջակցության չափը որոշող հանձնաժողովի հերթական նիստը։ Հայտնել է Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեն։
Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Ա.-ն փորձել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, 300,000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը: Հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Վրաստանի կառավարությունը նախատեսում է Թելավիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վերջին շրջանում համացանցում առավել ակտիվացել են դրամաշորթությունն ու խաբեբայությունը, որոնք իրականացվում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերի և սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերի միջոցով։ Զեղծարարներն ապօրինաբար օգտագործել են նաև SHELL ապրանքանիշի անունն ու քաղաքացիներին առաջարկել ձեռք բերել SHELL-ի բաժնետոմսեր, կատարել կեղծ ներդրումներ և ստանալ շահույթ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների բազմակի խախտման և ոտնահարման փաստերի վրա։
Գաբոնում անցյալ շաբաթ տեղի ունեցած հեղաշրջման առաջնորդ, գեներալ Բրայս Օլիգուի Նգուեման սեպտեմբերի 4-ին երդմնակալությունից հետո ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը։ Նա խոստացել է անցկացնել «ազատ և թափանցիկ» ընտրություններ՝ դրանց ժամկետը չնշելով։