Կատարվում է քննություն:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող նահանգների իշխանությունների միջև լարվածությունն աճում է երկրում միգրացիոն ճգնաժամի և դրա դեմ պայքարելու համար Վաշինգտոնի կողմից անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով։
ԵՄ-ն կշարունակի ազդել Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության հարցում։ Եվրոպական խորհրդարանում անցկացված հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնել է կառույցի մամուլի ծառայությունը։
Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի շենքում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել բրազիլահայ (նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի), Սան Պաուլո նահանգի նախկին դատախազ Կենարիկ Բուժիկյանին պատվելու միջոցառումը:
Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր եւ չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական բարաբերություններում նկատվող լարվածությանը:
Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի կառուցման համար հայտ է ներկայացրել չինական 5 ընկերություն: Ընկերությունները դիմել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հայտարարած 245,886 միլիոնանոց մրցույթին մասնակցելու համար:
Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Արաբական Միացյալ Էմիրություններում:
Բիաթլոնի մարզիչը վերավաճառքի համար գողացել է 11.000 փամփուշտ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի դատախազությունը։
Սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Հանրապետութունում ստեղծված իրավիճակն է եղել: Հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկացնում են ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
Միացյալ Նահագների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը բանակի համար գնում է 1700 փոքրածավալ անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև Երևան համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված Հայաստանի քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձինք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալությանը եւ հունգարական Magyar Demokrata պարբերականի հարցազրույցում, որը տվել է Հունգարիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ։ Պատասխանելով վերջիններիս հարցերին՝ նախարարն Անկարայում օրեր առաջ տեղի ունեցած Տեխնոֆեստի կապակցությամբ նշել է, որ Անկարայում իրենք իրականացրել են ամենամեծ իրադարձությունը, որին ավելի քան 940 հազար մասնակից է եղել։
Radar Armenia-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այց Հայաստան չի նախատեսվում։
Արցախի ՆԳ նախարարի հասցեին սուտ գրառում արած և այն հեռացրած կինը ՔՊ-ի ավագանու ցուցակում է։ Այս մասին գրում է hatasyan.news-ը։ Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբիլեյանի օգնականի մայրը՝ Քրիստինե Վարդանյանն, իր անձնական էջում բաց նամակ էր ուղղել Արցախի ՆԳՆ ղեկավար Կարեն Սարգսյանին, իսկ հետո հեռացրել գրառումը։ Նա նշել էր, որ Արցախի ՆԳՆ-ն մարտի դաշտից զինծառայողների դիակները հանելու համար կաշառք է պահանջել:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում ուզում են նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի վրա, իսկ Հայաստանի կառավարիչը թշնամանում է Ռուսաստանի հետ։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Կիեւում մասնակցում եմ Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է. «Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում էր մեր սիրված Վայբերը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ։ Որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել։
Ոչ մեկի համար նորություն չի, որ մենք արմատներով Արցախից ենք՝ Հադրութի շրջանից (մեր երկու ծնողներն էլ այնտեղ են ծնվել ու ապրել մինչև ամուսնությունը)։ Մեր Քեռին՝ Սեգոն, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Ձեզանից շատերն են ատում Արցախն ու արցախցիներին…
Ծափահարենք մեր թիմակցին, Ալենին նման շքեղ ընդունելության արժանացնելու համար։
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջան անունով արհեստածին պետության ահաբեկչական բանակի զորավարժություններին մասնակցող զինտեխնիկայի, տրանսպորտային միջոցների վրա պատկերաված է այս նշանը։
Սեպտեմբերի 1-ից 6-ը ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել ավելի քան 70 տոննա վտանգավոր թռչնամիս։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերն ու ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչի նշանակումը Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնում ցուցադրական քայլեր են, որոնք պետք է Ռուսաստանին հուշեն, որ Երևանը ձգտում է դեպի Արևմուտք թեքվել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով: Այս մասին գրում է Alpha News-ը։