Կարապետ Պողոսյանի նկատմամբ հոգեմետ դեղերի իրացման մասով քրեական հետապնդումը դադարեցվել, բայց հարուցվել է ուրիշը

Կարապետ Պողոսյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որում ասված է․

«Տեղեկացնում ենք, որ նշված քրեական վարույթով հսկող դատախազի 2024 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նույն վարույթով հսկող դատախազի 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), որով, ըստ էության, վերաշարադրվել է արդեն իսկ հարուցված հանրային քրեական հետապնդման ձևակերպումը։

Տվյալ քրեական վարույթով հայտնվել է նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով, որին կհետևի վարույթի նյութերը դատարանին հանձնելը։

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ

Արտակ Նավասարդյան,

Սլավիկ Պողոսյան»

Տեսանյութեր

Լրահոս