
Թուրքիան Մեծ Բրիտանիայից 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է գնել

Իսրայելական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ այդ համաձայնագրով Թուրքիան Մեծ Բրիտանիայից գնել է 12 հատ «C-130J Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Ընդ որում ինքնաթիռների ձեռք բերման շուրջ կայացած համաձայնությունը գաղտնի է պահվել:
Թուրքական մեդիայում ընդգծվում է, որ այս լուրն Իսրայելի համար «բոթ» է եղել, ինչպես նաև, որ այն կարող է փոխել ուժերի հարաբերակցություն ռեգիոնում՝ մեծացնելով Թուրքիայի կշիռը։
Հարկ է նաև նշել, որ թուրքական աղբյուրների համաձայն՝ նմանատիպ ինքնաթիռներ գնելու հետաքրքրություն է ցուցաբերում Հունաստանը, ինչն էլ ակնհայտ է դարձնում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա սպառազինության մրցավազքը: